
Արտաքին կապերի մասնագետ
Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Տեղական շուկայում ՇԵՆ ապրանքանիշով հայտնի Էֆֆեկտ Գրուպ Փակ Բաժնետիրական Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Արտաքին կապերի մասնագետի, ով պատասխանատու է լինելու արտասահմանյան մատակարարների հետ գործնական հարաբերությունների հաստատման և վարման համար։
Պարտականություններ
- Գտնել նոր արտասահմանյան գործընկերներ, վարել բանակցություններ և նամակագրություն
- Կատարել միջազգային շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Մշակել ձեռք բերվող ապրանքների պահանջներն ու առաջարկները
- Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել պատվերները
- Հավաքագրել և պատրաստել պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
- Հետևողական լինել մատակարարների հետ կնքված պայմանագրերի պայմանների և ֆինանսական փոխանցումների ժամանակին և ճիշտ կատարմանը
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել բանավոր և գրավոր թարգմանություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն եւ ռուսերեն լեզուների (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Office փաթեթի լավ իմացություն
- Նախաձեռնողականություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Գործուղումներ գնալու պատրաստակամություն
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը նախընտրելի է
Հավելյալ նշումներ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանելու դեպքում կարող եք դիմել աշխատանքին՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: