Արտաքին գնումների մասնագետ
ԷկոՎիլ
Մեր մասին
ԷկոՎիլը, ՀՀ-ում բացված առաջին վերականգնվող էներգետիկայի ընկերություններից մեկը, արդեն իսկ համարվում է ոլորտի առաջատարներից։ Կուտակելով մեծ փորձ տարիների ընթացքում՝ մենք վստահորեն շարունակում ենք առաջնորդվել անդադար ինքնակատարելագործման և թիմային զարգացման ռազմավարությամբ։
Անընդհատ աճելով և ընդլայնելով գործունեության մեր տիրույթը մոլորակի տարբեր անկյուններում՝ մենք նպատակ ունենք տարածել վերականգնվող էներգետիկայի տենդենցը, որը կնպաստի ապագայում մեր մոլորակի առավել կայուն և անվտանգ միջավայրի ձևավորմանը։
Պարտականություններ
- Ընկերության որակական ու գնային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ըստ պահանջվող նոր ապրանքների և ծառայությունների մասով արտաքին շուկայում նոր մատակարարների ու արտադրողների մշտական ուսումնասիրություն ու վերլուծություն,
- Հիմնական և նոր մատակարարների մասին տեղեկատվական բազայի վարում, պարբերական թարմացում,
- Հիմնական ապրանքների, նոր մատակարարների առաջարկվող ապրանքների և ծառայությունների համեմատություն գին/որակ լավագույն հարաբերակցությամբ, դրանց մասով վերլուծական / համեմատական տեղեկատվության կազմում,
- Արտաքին մատակարարներին առընչվող փաստաթղթերի, սերտիֆիկատների, երաշխիքային թղթերի, պայմանագրերի, և այլ փաստաթղթերի հավաքագրում, վերլուծական, համեմատական և ներկայացման փաստաթղթերի կազմում,
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի հավաքագրում ու ստուգում,
- Մաքսազերծման փաստաթղթերի հավաքագրում ու ստուգում,
- Շաբաթական ու ամսեկան հաշվետվությունների պատրաստում,
- Ոլորտին առնչվող ցուցահանդեսների, կոնֆերանսների վերաբերյալ տեղեկատվության ու փաստաթղթերի հավաքագրում:
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն/ ոլորտին առնչվող,
- Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ (պարտադիր),
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն,
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` Outlook, MS office, ցանկալի` 1C ),
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Բարձր մակարդակի ուշադրություն ինֆորմացիայի գաղտնիության և տեղեկատվական անվտանգության նկատմամբ,
- Գործարար / կազմակերպչական հաղորդակցման բարձր մակարդակ / թիմային աշխատակից,
- Բանակցային հմտությունների փորձ և հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ, արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ:
ԷկոՎիլյան առավելությունները
- Ճկուն գրաֆիկ,
- Ֆիքսված աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր,
- Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն,
- Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար,
- Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն),
- Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին,
- Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ,
- Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում,
- Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության ֆինանսավորմամբ),
- Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ։
Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.
EcoVille - Powered by Sun!