Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտահանումների և ներմուծումների մասնագետ

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

Ապահովել ընկերության արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ, անխափան և օրենսդրական պահանջներին համապատասխան իրականացումը՝ համակարգելով փաստաթղթաշրջանառությունը, համագործակցելով ներքին և արտաքին գործընկերների հետ և նպաստելով մատակարարման շղթայի շարունակականությանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել արտահանման և ներմուծման ամբողջ գործընթացը։
  • Պատրաստել և վարել արտահանման և ներմուծման փաստաթղթաշրջանառությունը։
  • Համագործակցել մաքսային մարմինների, բրոքերների, փոխադրողների և այլ գործընկերների հետ։
  • Ապահովել բեռնափոխադրումների ժամանակացույցի պահպանումը և գործընթացների շարունակական վերահսկողությունը։
  • Վերահսկել անհրաժեշտ հավաստագրերի, թույլտվությունների և ուղեկցող փաստաթղթերի առկայությունը։
  • Համակարգել աշխատանքը մատակարարների, արտադրության, գնումների, պահեստների և ֆինանսական ստորաբաժանումների հետ։
  • Վերահսկել ներմուծվող և արտահանվող ապրանքների փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը։
  • Մասնակցել միջազգային գործընկերների հետ գործնական նամակագրությանը և բանակցություններին։
  • Կազմել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը գործընթացների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։
  • Աջակցել արտահանման նոր ուղղությունների և գործընկերների հետ աշխատանքի կազմակերպմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Արտահանման և ներմուծման ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի։
  • Մաքսային և արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • 1C համակարգերով աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Փաստաթղթերի հետ ճշգրիտ աշխատելու և գործընթացներ համակարգելու հմտություններ։
  • Բանակցելու, հաղորդակցվելու և խնդիրներ արագ լուծելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ հինգօրյա՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում