Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտահանման և Ներմուծման տնօրեն

Ararat Coffee

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
22.08.2026

Նկարագրություն

«ARARAT Coffee LLC» ընկերությունը հրավիրում է աշխատանքի Ներմուծման / Արտահանման տնօրենի, ով պատասխանատու կլինի ընկերության միջազգային գնումների, ներմուծման և արտահանման գործընթացների արդյունավետ կազմակերպման, ռազմավարական զարգացման և միջազգային գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության ապահովման համար։

Պարտականություններ

  • Ղեկավարել և համակարգել ընկերության ներմուծման և արտահանման ամբողջ գործընթացը։
  • Վարել բանակցություններ միջազգային մատակարարների, արտադրողների, լոգիստիկ և բրոքերային կազմակերպությունների հետ։
  • Ստեղծել և զարգացնել համագործակցություն նոր միջազգային գործընկերների հետ։
  • Իրականացնել միջազգային շուկաների ուսումնասիրություն, գնային առաջարկների վերլուծություն և մատակարարների ընտրություն։
  • Վերահսկել ներմուծման, արտահանման և միջազգային փոխադրումների ամբողջ գործընթացը։
  • Վերահսկել ներմուծման և արտահանման հետ կապված ամբողջ փաստաթղթաշրջանառությունը
  • Ապահովել համագործակցությունը մաքսային, սերտիֆիկացման, լոգիստիկ և պետական մարմինների հետ։
  • Վերահսկել մատակարարների և գործընկերների հետ ֆինանսական հաշվարկները, դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունները։
  • Պատրաստել հաշվետվություններ, առաջարկություններ և զարգացման ռազմավարություններ ընկերության զարգացման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, միջազգային բիզնեսի, լոգիստիկայի, արտաքին տնտեսական գործունեության կամ հարակից ոլորտներում)։
  • Առնվազն 4-5 տարվա աշխատանքային փորձ ներմուծման, արտահանման կամ միջազգային մատակարարման ոլորտում, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Հայերենի գերազանց, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր ազատ իմացություն։
  • Միջազգային առևտրի, մաքսային ընթացակարգերի և միջազգային լոգիստիկայի իմացություն։
  • MS Office, 1C և այլ գործնական ծրագրերի իմացություն։
  • Բանակցությունների վարման, թիմի կառավարման և որոշումների կայացման զարգացած հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն, բարձր պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն։
  • Արդյունքին միտված, կազմակերպված և սթրեսակայուն աշխատելաոճ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա։
Աշխատավարձը՝ մրցակցային, կքննարկվի հարցազրույցի ընթացքում՝ թեկնածուի փորձին և մասնագիտական կարողություններին համապատասխան։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
501-1000

Ararat Coffee is an Armenian coffee production company with industry experience dating back to 1997. Established in 2025, it operates under Alex Holding and is built on long-standing expertise, structured operational processes, and consistent quality standards.

Our company focuses on sustainable growth, operational efficiency, and the ongoing development of coffee production culture. By applying modern production methods and a long-term strategic approach, it seeks to strengthen its position in both local and international markets.

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում