Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտագնա վաճառքի մենեջեր

Blue Waters

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000-700,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
12.11.2026

Մեր մասին

Blue Waters-ը միջազգային ընկերություն է, որն արտադրում է կեղտաջրերի կենսաբանական մաքրման համակարգեր և ջրապատրաստման լուծումներ։ Մենք ակտիվորեն ընդլայնվում ենք Հայաստանում և փնտրում ենք Արտագնա վաճառքի մենեջերի, ով սիրում է կենդանի շփումը, ազատ շարժունակությունը և ցանկանում է անմիջականորեն ազդել իր եկամտի վրա:

Եթե Ձեզ դուր է գալիս աշխատանքի շրջիկ ձևաչափը, օրվա ինքնուրույն պլանավորումն ու հաճախորդներին օգտակար լուծումներ առաջարկելը (այլ ոչ թե միայն գրասենյակային առօրյան), ապա մենք սիրով սպասում ենք Ձեզ:

Ինչ ենք առաջարկում Ձեզ (Ձեր օգուտները)

  • Անսահմանափակ եկամուտ՝ Ֆիքսված աշխատավարձ 225,000 AMD + ճկուն բոնուսներ վաճառքներից (առանց առավելագույն սահմանափակման):

  • Վառելիքի (ԳՍՄ) փոխհատուցում՝ Ձեր տեղաշարժի ծախսերը հոգում ենք մենք:

  • Ճկուն գրաֆիկ՝ Դուք ինքներդ եք պլանավորում Ձեր օրն ու այցելությունները:

  • Հարմարավետ մեկնարկ՝ Տրամադրում ենք պատրաստի CRM համակարգ, առևտրային առաջարկների շաբլոններ, ուսուցում և լիարժեք աջակցություն մեկնարկային փուլում:

  • Պահանջված ու որակյալ արտադրանք՝ Հեշտ է վաճառել այն, ինչն իսկապես անհրաժեշտ է և որակյալ:

  • Պաշտոնական գրանցում՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքին համապատասխան:

  • Ջերմ ու աջակցող թիմ, որտեղ Ձեր նախաձեռնություններն ու արդյունքները միշտ գնահատվում են:

Ինչ ենք վստահելու Ձեզ (Պարտականություններ)

  • Աշխատել մուտքային հայտերի (լիդերի) հետ և ուղեկցել հաճախորդին մինչև պայմանագրի կնքումը:

  • Այցելել հաճախորդների օբյեկտներ, վերհանել նրանց կարիքները և առաջարկել լավագույն լուծումները:

  • Հաշվարկել արժեքը և պատրաստել գրագետ առևտրային առաջարկներ (коммерческое предложение):

  • Գրանցել աշխատանքի ընթացքը CRM համակարգում:

  • Ձևավորել նոր գործընկերային կապեր B2B սեգմենտի հետ (ճարտարապետներ, նախագծողներ, կառուցապատողներ):

Ինչ ենք ակնկալում Ձեզնից (Պահանջներ)

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (կենդանի շփման հմտությունները կլինեն առավելություն):

  • Սեփական ավտոմեքենայի առկայություն / մշտական հասանելիություն և վարորդական իրավունք:

  • Պատրաստակամություն շրջիկ ձևաչափով աշխատելու և Հայաստանի տարածքում այցելություններ կատարելու:

  • Լավ շփման, համոզելու և նախաձեռնողականության հմտություններ:

  • Ինքնուրույնություն և պատասխանատվություն։

  • MS Office / Google Sheets ծրագրերից օգտվելու բազային հմտություններ:

  • Պատրաստակամություն սովորելու արտադրանքի տեխնիկական առանձնահատկությունները:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

The international company Blue Waters operates in the production and sale of local wastewater and sewage treatment plants. Biological wastewater treatment is an environmentally sound alternative to central sewerage. Contaminated water in our systems is purified from chemical and organic waste, which is equally important for both comfort and ecological care.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում