Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտագնա տուր մենեջեր

Տաթև Տուրիստական

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
13.06.2025

Նկարագրություն

Տաթև տուրիստական ընկերությունը ունենալով 35 տարվա փորձ փնտրում է նպատակասլաց և պատասխանատու արտագնա տուր մենեջեր, ով կկարողանա արդյունավետ կազմակերպել և վաճառել արտագնա տուր փաթեթներ, կապ հաստատել գործընկերների հետ, ինչպես նաև ապահովել բարձրակարգ հաճախորդային սպասարկում։

Պարտականություններ

  • Արտագնա տուր փաթեթների ձևավորում և վաճառք,
  • Հաճախորդների խորհրդատվություն՝ ուղղությունների, հյուրանոցների, տրանսպորտի և վիզաների հարցերով,
  • Գործընկերների հետ համագործակցություն (տուր օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ և այլն),
  • Ավիատոմսերի ամրագրում և տուր փաթեթների կազմում՝ ըստ հաճախորդի նախընտրության,
  • Տվյալների մուտքագրում և ընթացիկ փաստաթղթային աշխատանք։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է զբոսաշրջության կամ հարակից ոլորտում),
  • Աշխատանքային փորձ տուրիզմի ոլորտում՝ առնվազն 1-2 տարի,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Շփման բարձր մշակույթ, կազմակերպվածություն, ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաճախորդակենտրոն մտածողություն և վաճառքի հմտություններ։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակարգ,
  • Բարենպաստ աշխատանքային միջավայր,
  • Կարիերայի աճի հնարավորություններ,
  • Մասնագիտական վերապատրաստումներ և սեմինարներ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 10:30-19:30, շաբաթ՝ 10:30-16:30։

Ընկերության մասին
address
Հասցե
Nalbandyan 19
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37410524401
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Տուրիզիմի ոլորտում քանի տարվա աշխատանքային փորձ ունեք: *

Այս դաշտը պարտադիր է

Նախկինում կամ հիմա որ տուրիստական ընկերությունում եք աշխատում: *

Այս դաշտը պարտադիր է

Որ երկներ վաճառելու փորձ ունեք: *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում