Արտագնա և ներգնա տուր մենեջերներ
Պոզիտիվ Դեյ Տուր
Նկարագրություն
Պոզիտիվ Դեյ Տուրը պահանջվում են փորձառու ներգնա ու արտագնա տուր մենեջերներ։
Պարտականություններ
- Զբոսաշրջային հիմնական ուղղությունների տիրապետում,
- Դեսպանատան դիմում-հարցաթերթիկների լրացում (արտագնա տուր մենեջեր),
- Գործընկերների հետ նամակագրություն, նոր գործընկերների ներգրավում,
- Զարգացնել և ներկայացնել նոր տուր ուղություններ,
- Տեղեկատվական նյութերի կազմում,
- Պատվերի ողջ ընթացքի վերահսկում,
- Խմբային և անհատական տուր փաթեթների կազմում, երթուղիների մշակում,
- Առանձին տուրիստական ծառայությունների վաճառքի կազմակերպում, մասնավորապես՝ կացություն, էքսկուրսիաներ, տրանսֆերներ և այլն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Ոլորտում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն),
- Համակարգչային գրագիտություն` MS office իմացություն,
- Հաղորդակցական գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու, սովորելու կարողություն,
- Ազնվություն,
- Պատասխանատվության զգացում,
- CRM համակարգերից օգտվելու իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը` ֆիքսված + %։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00 - 19։00, շաբաթ՝ 11։00 - 18։00։
Positive Day Tour- ը ներքին, ներգնա և արտագնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային կազմակերպություն է:
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՝
- Հանդիսանում է 13 երկրների տուր-օպերատոր
- Ընկերությունն ունի սեփական B2B օնլայն ամրագրման համակարգ
- Առաջարկում ենք ամենալավ, կոլորիտային և փորձված երթուղիները: Միշտ կատարելագործում ենք ՝ ստեղծելով տարբեր հետաքրքիր ու յուրօրինակ առաջարկներ:
- Տարիների փորձը թույլ է տալիս իրականություն դարձնել մեր հաճախորդների բոլոր ցանկություններն ու պահանջները, ինչպես նաև կազմակերպել անհատական և խմբային տուրեր՝ ըստ հաճախորդի պահանջներին համապատասխան:
- Պրոֆեսիոնալ ու համախմբված թիմ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում կազմակերպության զարգացմանը, ինչպես նաև բարձրակարգ տուրիստական ծառայությունների մատուցման համար: Մեզ մոտ աշխատում են կենսուրախ և պոզիտիվ թիմ:
- Բարձր որակավորում ունեցող գիդեր , որոնք կներկայացնեն երկիրն իր ողջ գույներով և ամբողջ շրջագայության ընթացքում կդառնան ուղեցույցը դեպի հայկական մշակույթի աշխարհ:
- Բարձրակարգ ու հարմարավետ մեքենաներ, որոնք տարբերվում են իրենց հարմարավետությամբ և ապահովությամբ , հագեցաց հովացման համակարգերով: Իսկ ահա պրոֆեսիոնալ վարորդները երաշխավորում են ձեր ապահով շրջագայությունները:
ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՈՒՄ
- Ծառայությունների լայն տեսականի,
- Բարձրորակ սպասարկում պրոֆեսիոնալ թիմի կողմից,
- Արագ արձագանքում բոլոր ուղարկված հայտերին,
- Ողջամիտ և մրցունակ գներ,
- Ընկերության և թիմի շարունակական զարգացումն,
- Մեր պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին ձեր շրջագայությունը ամբողջ աշխարհում կդառնա ավելի վառ ու ջերմ հիշողություններով լի, որոնք կուղեկցեն ձեզ ամբողջ կյանքում: