
Արտադրության վարպետ
Maranik
Մառանիկ ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում Արտադրության վարպետի։
Պարտականություններ
- Հումքի պատրաստում
- Պատրաստած հումքի որակի վերահսկողություն
- Անհրաժեշտ խառնուրդների պատրաստում
- Արտադրանքի որակի գնահատում
- Արտադրանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացնում
- Արտադրության մեջ առաջատար տեխնոլոգիական գործընթացների ներդնում
- Տեխնոլոգիական մակարդակի բարելավմանն ուղղված միջացառումների իրականացնում
- Տեխնիկական անսարքությունների վերացման կարողություն։
Պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը սննդի արտադրությունում պարտադիր է
- Մեխանիկական սարքավորումների հետ աշխատանքի փորձ
- Վերլուծողական մտածողություն
- Կազմակերպչական հմտություններ
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: