Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության տնօրեն

Էկոպրոֆ ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
13.09.2026

Նկարագրություն

Էկոպրոֆ ընկերությունը փնտրում է արտադրության փորձառու ղեկավար, ով կստանձնի արտադրական գործընթացների ամբողջական կառավարումը՝ ապահովելով արտադրության արդյունավետությունը, որակը, թիմի արդյունավետ աշխատանքը:

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամենօրյա աշխատանքը, ապահովել արտադրական պլանի կատարումը սահմանված ժամկետներում,
  • Կառավարել արտադրության աշխատակիցների աշխատանքը, վերահսկել սահմանված ցուցանիշների կատարումը,
  • Վերահսկել արտադրական սարքավորումների և հաստոցների արդյունավետ շահագործումը, կազմակերպել տեխնիկական խնդիրների օպերատիվ լուծումը,
  • Ապահովել հումքի և նյութերի արդյունավետ օգտագործումը՝ նվազեցնելով կորուստներն ու արտադրական խոտանը,
  • Վերահսկել արտադրական ստանդարտների և արտադրանքի որակի պահանջների պահպանումը,
  • Բացահայտել արտադրական գործընթացների խոչընդոտները և ապահովել դրանց արագ ու արդյունավետ լուծումը,
  • Ապահովել աշխատանքային կարգապահության, ինչպես նաև աշխատանքի անվտանգության պահանջների պահպանումը,
  • Կազմել և ներկայացնել հաշվետվություններ արտադրական գործընթացների, արդյունքների և խնդիրների վերաբերյալ,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 5-7 տարվա աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում,
  • Արտադրական սարքավորումների, հաստոցների, դրանց աշխատանքի սկզբունքների և տեխնիկական սպասարկման վերաբերյալ խորացված գիտելիքներ,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, 1C ծրագրերի լավ տիրապետում, Power BI-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Թիմի կառավարման, կատարողականի վերահսկման, առաջնորդության հմտություն,
  • Զարգացած վերլուծական և խնդիրների լուծման հմտություն,
  • Բարձր պատասխանատվություն, կարգապահություն և արդյունքներին միտված մոտեցում,
  • Կազմակերպչական հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկ-ուրբ 09։00-18։00, շբթ՝ 09։00-16։00

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Թամանցիների փ. 6-րդ նրբ. 12/8 տ. (Շենգավիթ)
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում