Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավար

AREX Co

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 29.08.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արտադրության տեխնիկական սպասարկման աշխատանքների համակարգում։

Պարտականություններ

  • Արտադրությանը անհրաժեշտ տեխնիկական սպասարկման պլանավորում և կազմակերպում,
  • Տեխնիկական սպասարկման ժամանակացույցի կազմում/ պլանավորում,
  • Տեխնիկական խնդիրների առաջացման դեպում դրանց լուծմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
  • Անհրաժեշտ դետալների, սարքավորումների և գործիքների գնման պլանավորում համապատասխան տեխնիկական սպասարկումները ապահովելու համար,
  • Նոր դետալների, տարբեր բաղադրիչների պատվիրման համար համապատասխան տեխնիկական պարամետրերի, գծագրերի չափանիշների տրամադրում,
  • Տեխնիկական գծագրերի, հատակագծերի և սարքավորումների տեխ․ անձնագրերի ուսումնասիրություն՝ տեխնիկական սպասարկման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական գծագրեր կարդալու ունակություն,
  • Ղեկավարման և պլանավորման հմտություններ։

Հավելյալ նշումներ

Ընկերության մասին․

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։
«AREX Co»ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:
Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում