Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության քիմիկ-լաբորանտ

"Թամարա" ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-170,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Կենսաբանական, Քիմիական
Վերջնաժամկետ`
20.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Թամարա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի քիմիկ-լաբորանտի:

Պարտականություններ

1.Կազմակերպել և իրականացնել ընդունվող հումքի որակի վերահսկողություն:

2.Ապահովել պատրաստի արտադրանքի որակի վերահսկողություն:

3. Իրականացնել տեխնոլոգիական ռեժիմների պահպանման վերահսկողություն:

4. Ապահովել լաբորատոր սարքավորումների անխափան աշխատանքը:

5. Ամենօրյա տվյալները գրանցել մատյաններում, ստացված տվյալները զեկուցել անմիջական ղեկավարին։

6. Հետևել լաբորատորիայում առկա սարքավորումների, գործիքների և տարածքի մաքրությանը, անհրաժեշտ լուծույթների և ռեակտիվների առկայությանը:

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական (քիմիա, կենսաբանություն) կրթություն:
  • Պատասխանատվության բարձր զգացում:
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ:
  • Սթրեսակայունություն:
  • Լարված իրավիճակում կողմորոշվելու և աշխատելու կարողություն:
  • Թիմում աշխատելու բարձր պատասխանատվություն:

Հավելյալ նշումներ

  • Ընկերությունը կազմակերպում է սկսնակների ուսուցումը:
  • Ընկերությունը ապահովում է աշխատակիցների երկկողմանի տեղափոխությունը:
  • 6-օրյա աշխատանքային շաբաթ, ժամը 09:00-18:00:
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093949090

36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում