Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության պետ

«Մետալ Ուորլդ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
14.08.2026

Նկարագրություն

Ապահովել արտադրամասի անխափան, արդյունավետ և որակական աշխատանքը՝ վերահսկելով արտադրական գործընթացները, աշխատակիցների աշխատանքը և հոսքագծերի կայուն գործունեությունը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամենօրյա աշխատանքը
  • Ապահովել արտադրական պլանի կատարումը սահմանված ժամկետներում
  • Վերահսկել արտադրանքի որակը և տեխնոլոգիական կարգապահությունը
  • Կառավարել արտադրամասի աշխատակիցների աշխատանքը (բաշխում, վերահսկում, կարգապահություն)
  • Հետևել անվտանգության կանոնների պահպանմանը
  • Վերլուծել արտադրական ցուցանիշները (արտադրողականություն, կորուստներ, խափանումներ)
  • Ուշադիր վերահսկել հոսքագծերի աշխատանքը
  • Հոսքագծի հետ խնդիրների դեպքում օպերատիվ արձագանքել և տեխնիկական բաժնի հետ համատեղ գտնել խելամիտ լուծումներ
  • Համագործակցել տեխնիկական, որակի և պահեստի բաժինների հետ
  • Մասնակցել արտադրական գործընթացների օպտիմալացմանը

​​​​​​

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (արտադրություն, տեխնիկա, ինժեներական ոլորտ )
  • Արտադրական ոլորտում աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի )
  • Կառավարման և թիմի ղեկավարման փորձ
  • Հոսքագծային արտադրության սկզբունքների իմացություն
  • Տեխնիկական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Կազմակերպվածություն և առաջնորդական հմտություններ
  • Սթրեսակայունություն

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արին Բերդի 27
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 44 190550

«Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ն թիթեղյա տարաներ ու կափարիչներ (Twist off և «СКО 1-82») արտադրող, Հայաստանում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2004թ.-ին և իր որակյալ արտադրանքի ու բազմափորձ գործունեության շնորհիվ վայելում է իր մեծաթիվ հեղինակավոր գոծընկերների վստահությունն ու գոհունակությունը: «MW»-ն աշխատում է բացառապես Եվրոպայից ներկրված հումքով և, բացի ներքին շուկայի պահանջարկները բավարարելուց, զբաղբվում է նաև արտահանմամբ: Գործարանն ունի վերջին սերնդի հոսքագիծ` Twist off և «СКО 1-82» կափարիչների համար: Արտադրում է 4 տարբեր տրամագծեր ունեցող կափարիչներ՝ Ø43, Ø53, Ø66, Ø82մմ, ինչպես նաև տարբեր տրամաչափի թիթեղյա տարաներ` Ø65, Ø73, Ø83, Ø99, Ø153մմ: Ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ Զինված Ուժերի կարիքները հոգացող կազմակերպությունների հետ, մշտապես կատարելագործում է արտադրական գործընթացը և արտադրանքի որակը: «Մետալ Ուորլդ» ՍՊԸ-ի առաջնահերթությունն է գործընկերների պահանջմունքների լիակատար բավարարումը:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում