Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության օպերատոր

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 220,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
28.06.2026

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում արտադրական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող հոսքագծի օպերատորի մինչև 40 տարեկան:
Աշխատավարձը հերթափոխով սկսած 230 000 ՀՀ դրամից ։

Պարտականություններ

  • Կատարել արտադրության ղեկավարի կողմից տրված հրահանգները,
  • Ապահովել հոսքագծի անխափան աշխատանքը։
  • Արտադրանքի որակի վերահսկողություն։
  • Արտադրանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակում և իրականացնում
  • Տեխնիկական անսարքությունների վերացման կարողություն։

Անհրաժեշտ որակավորումներ

  1. Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում
  2. Մեխանիկական սարքավորումների հետ աշխատանքային փորձ

Տեղեկատվություն գործատուի մասին

  • << Հիտեքս Պլաստիկ >>
  • ք․ Երևան , Արաբկիր
  • Կազմակերպության չափ: 11-50 աշխատակից
  • Ընկերությունը զբաղվում է պլաստիկե շշերի նախակաղապարների արտադրությամբ։

Հետաքրքված անձինք կարող են զանգահարել +37455660527 հեռախոսահամարով ։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն այն ընկերությունն է, որն արտադրում է պլաստիկ շշերի նախակաղապարներ, որոնք պատրաստված են պոլիէթիլենտերֆտալատի (ՊԷՏ ) խեժից: Ընկերությունն արդեն 20 տարի է, ինչ կազմակերպում է բիզնեսը ` ստեղծելով հեղինակություն արտադրանքի որակի, հաճախորդների սպասարկման և տեխնիկական փորձարարության բնագավառներում : 1997 թ. ընկերությունը սկսել է պլաստիկ շշերի համար ՊԷՏ նախակաղապարներ արտադրել արագորեն ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի շուկայում և հարևան երկրներում: Այսօր Հիտեքս Պլաստիկ ՓԲԸ-ն ՊԷՏ նախակաղապարների շուկայի առաջատարն է, որն ապահովում է հայկական շուկայի շուրջ 65% -ը և արտահանում է իր ապրանքը Ռուսաստան, Իրան և Վրաստան:

Բարձրորակ ՊԷՏ նախակաղապարների համապատասխանեցված առաքումը ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում թույլ է տվել, որ ընկերությունը տարածաշրջանում խոշոր ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների հետ զգալի բիզնես ունենա: Հիտեքս Պլաստիկ-ը 2005 թվականից ապահովել է Coca-Cola Armenia, Pepsi Cola Armenia, Coca-Cola Georgia, Pepsi Cola Georgia, Բորժոմի և այլ խոշոր ալկոհոլային և ոչ ալկոհոլային, հանքային ջրեր արտադրող ընկերությունների հետ երկարաժամկետ մատակարարումը: Հիտեքս Պլաստիկի արտադրողական հզորությունը տարեկան 500 մլն է: Ընկերությունը կարևորում է իր հեղինակությունը, քանի որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդիսանում է ՊԷՏ- ի առաջատար արտադրող: Այս հեղինակությունը ձեռք է բերվում արտադրանքի որակը, մրցունակ գնագոյացումը և հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակի վրա պահելով:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում