Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության նորմավորման և պլանավորման մասնագետ

Glasswork

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
14.08.2026

Նկարագրություն

  • Աշխատանքի նորմավորում և ժամանակաչափում (Time-study)․
  • Արտադրական գործընթացների, տեխնոլոգիական գործողությունների ժամանակաչափում,
  • Աշխատանքի արտադրողականության նորմաների սահմանում և պարբերական արդիականացում։

Պարտականություններ

  • Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արտադրական պլանների մշակում՝ հաշվի առնելով պատվերների ծավալը, հումքի առկայությունը և սարքավորումների հզորությունը։
  • Արտադրանքի թողարկման համար անհրաժեշտ հումքի, նյութերի և օժանդակ միջոցների ծախսի նորմաների հաշվարկում ու վերահսկում։
  • Արտադրական հզորությունների վերլուծություն։
  • Սարքավորումների և աշխատուժի ծանրաբեռնվածության վերլուծություն, «նեղ տեղերի» (bottlenecks) բացահայտում և դրանց վերացման առաջարկների ներկայացում։

Փաստաթղթավորում և հաշվետվողականություն․

  • Արտադրական նորմատիվների բազայի վարում։
  • Պլան-փաստացի շեղումների վերլուծություն և պարբերական հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։

Արդյունավետության բարձրացում․

  • Արտադրական կորուստների կրճատմանն ու աշխատանքի կազմակերպման բարելավմանն ուղղված առաջարկների մշակում (Lean, 5S կամ այլ մեթոդոլոգիաների կիրառմամբ)։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ (Requirements & Skills)

  • Բարձրագույն տնտեսագիտական, ճարտարագիտական կամ մաթեմատիկական կրթություն (արտադրության կառավարման կամ լոգիստիկայի ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում՝ պլանավորման, նորմավորման կամ տեխնոլոգիական գործընթացների վերլուծության գծով։
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում․

Աշխատանքային փորձ, հմտություններ

  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում՝ պլանավորման, նորմավորման կամ տեխնոլոգիական գործընթացների վերլուծության գծով։
  • Բարձրագույն տնտեսագիտական, ճարտարագիտական կամ մաթեմատիկական կրթություն (արտադրության կառավարման կամ լոգիստիկայի ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում, մասնավորապես MS Excel-ի գերազանց տիրապետում (բարդ բանաձևեր, Pivot Tables, տվյալների վերլուծություն)։
  • Աշխատանքային փորձ ERP համակարգերով (1C ERP կամ Bitrix 24-ի համապատասխան բաժիններ)։
  • Վերլուծական մտածողություն։
  • Տվյալների հետ աշխատելու, օրինաչափություններ գտնելու և թվերի հիման վրա որոշումներ կայացնելու ունակություն։
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Նորմատիվների հետ աշխատանքում ճշգրտության պահպանում։
  • Սթրեսակայունություն և սահմանված ժամկետներում (deadlines) աշխատելու ունակություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում