Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության ղեկավարի օգնական

AREX Co

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
14.03.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մետաղական կոնստրուկցիաների նախագծում, համապատասխան նյութածախսի ու նախահաշվի կազմում, նախագծի հաստատումից, մինչև արտադրական ամբողջ գործընթացի վերահսկողություն։

Պարտականություններ

  • Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում,
  • Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում,
  • Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Կդիտարկվեն այն թեկնածուները ովքեր կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին,
  • Ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • AutoCAD-ի իմացությունը պարտադիր է, Solidworks ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն։

Հավելյալ նշումներ

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում