Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության ղեկավարի օգնական

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
23.07.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող աշխատակցի, ով կաջակցի արտադրության ղեկավարին արտադրական գործընթացների համակարգման, հաշվառման և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների իրականացման հարցերում։

Պարտականություններ

  • Աջակցել արտադրության ղեկավարին արտադրական գործընթացների կազմակերպման և վերահսկման աշխատանքներում։
  • Հետևել արտադրական առաջադրանքների կատարման ընթացքին և հավաքագրել անհրաժեշտ տվյալները։
  • Վարել արտադրական փաստաթղթաշրջանառությունը և ապահովել դրա ճշգրտությունը։
  • Հավաքագրել, մշակել և ամփոփել արտադրական հաշվետվությունները։
  • Վարել արտադրական ցուցանիշների հաշվառում և պատրաստել համապատասխան տեղեկանքներ։
  • Համակարգել տեղեկատվության փոխանակումը արտադրության և այլ ստորաբաժանումների միջև։
  • Հետևել հումքի, նյութերի և արտադրական պաշարների վերաբերյալ տեղեկատվությանը։
  • Աջակցել գույքագրման և հաշվառման գործընթացներին։
  • Ապահովել ղեկավարության հանձնարարությունների փոխանցումն ու կատարման վերահսկումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Համակարգչային ծրագրերի, մասնավորապես MS Office փաթեթի լավ իմացություն։
  • Excel ծրագրով աշխատելու հմտություններ։
  • Կազմակերպչական և հաղորդակցման լավ ունակություններ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և վերլուծական մտածողություն։
  • Արտադրական կամ վարչական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մասնագիտական զարգացման և առաջխաղացման հնարավորություն։
  • Դինամիկ և համագործակցային աշխատանքային միջավայր։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ, 09:00-18:00

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում