Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության ղեկավար

Talentus HR

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
25.10.2026

Նկարագրություն

Talentus HR-ի գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք արտադրության ղեկավար, ով պատասխանատու կլինի արտադրական գործընթացների ամբողջական կազմակերպման, վերահսկման և արդյունավետության ապահովման համար։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը
  • Ապահովել արտադրության պլանների և սահմանված ժամկետների կատարումը
  • Վերահսկել արտադրանքի որակը և համապատասխանությունը սահմանված ստանդարտներին
  • Կառավարել արտադրամասի աշխատակազմը՝ բաշխելով պարտականությունները և վերահսկելով կատարողականը
  • Ապահովել հումքի, նյութերի և սարքավորումների արդյունավետ օգտագործումը
  • Վերահսկել սարքավորումների տեխնիկական վիճակը և կազմակերպել դրանց ժամանակին սպասարկումը
  • Պահպանել աշխատանքի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը
  • Նվազեցնել արտադրական կորուստները և բարձրացնել արդյունավետությունը
  • Վարել արտադրական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (տեխնիկական, ինժեներական կամ տեխնոլոգիական)
  • Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ արտադրության կառավարման ոլորտում
  • MS Office ծրագրերի իմացություն
  • Ղեկավարման և թիմի կառավարման հմտություններ
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման կարողություններ
  • Հաղորդակցման և համագործակցության բարձր ունակություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Խնդիրների արագ լուծման և որոշումների կայացման կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 93 829928

Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում