Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության ղեկավար

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Աշխատավայր` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
01.08.2026

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունը հրավիրում է աշխատանքի Արտադրության ղեկավարի՝ Մերձավանում գտնվող իր արտադրության համար։ Եթե ունեք արտադրական գործընթացների կառավարման փորձ, առաջնորդելու կարողություններ և պատասխանատվության բարձր զգացում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը,
  • Կառավարել անձնակազմի աշխատանքը, բաշխել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը
  • Ապահովել արտադրության պլանի ժամանակին և որակյալ իրականացումը,
  • Հետևել սարքավորումների արդյունավետ շահագործմանը և ժամանակին սպասարկման կազմակերպմանը,
  • Ապահովել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
  • Համագործակցել պահեստի, լոգիստիկայի, գնումների և այլ ստորաբաժանումների հետ՝ արտադրական գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձ արտադրության կառավարման ոլորտում,
  • Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական ունակություններ,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն,
  • MS Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն:

Հավելյալ նշումներ

Արտադրությունը գտնվում է Արմավիրի մարզում, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան:

Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Խնդրում ենք նշել, թե աշխատանքի առաջարկը ստանալու դեպքում, երբ կարող եք միանալ: *

Այս դաշտը պարտադիր է

Խնդրում ենք նշել Ձեր աշխատավարձի ակնկալիքը: *

Այս դաշտը պարտադիր է

Աշխատավայրը գտնվում է Արմավիրի մարզում, Մերձավանում, վայրը Ձեզ հարմա՞ր է: *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում