Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրության ղեկավար

AC Design Engineering

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
11.06.2025

Նկարագրություն

«AC Smart Air» ընկերությունը փնտրում է արտադրության ղեկավարի ընկերությունում գործող օդորակման սարքավորումների, օդափոխման համակարգերի արտադրամասերի աշխատանքների համակարգման, վերահսկման և զարգացման համար:

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրության օպերատիվ համակարգումը` ապահովել միջարտադրամասային ծառայությունների, պատվերների ժամանակին ձևակերպումը, հաշվառումը և կատարման կարգավորումը,
  • Ապահովել արտադրության պլաններին և մատակարարման հայտերին համապատասխան արտադրանքի ռիթմիկ թողարկման գործընթացը,
  • Համակարգել իր ենթակայության արտադրամասերի աշխատանքը, միջոցներ ձեռնարկել արտադրության գործընթացի խախտումների կանխման և վերացման ուղղությամբ,
  • Վերահսկել արտադրամասերում արտադրության նախապատրաստմումը. համապատասխան փաստաթղթերի առկայության, սարքավորումների շահագործման ենթակա լինելը, հումքի, նյութերի կամ համապատասխան ապրանքների, գործիքների, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման միջոցների ապահովման գործընթացը,
  • Վերլուծել նախորդ պլանային ժամանակահատվածում արտադրամասերի գործունեության արդյունքները՝ հզորությունների, ծավալների, հավասարաչափ ծանրաբեռնվածության և այլնի վեր հանելու և արդյունավետ բաշխման նպատակով,
  • Ղեկավարել արտադրական պահեստների աշխատանքը՝ հումքի և արտադրանքի պահեստավորումը՝ առկա նորմերին համապատասխան,
  • Պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խոտանի առաջացման պատճառները և կազմակերպել դրանց վերացման գործընթացը,
  • Օպտիմալացնել աշխատուժի, մեքենաների և նյութերի օգտագործումը՝ արտադրողականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական-ինժեներական կրթություն և արտադրության, կառավարման ոլորտում 3 և ավելի աշխատանքային տարիների փորձ,
  • Արտադրության արտադրական պլանավորմանն և օպերատիվ կառավարմանը վերաբերող փաստաթղթերի, նորմատիվ և մեթոդական նյութերի իմացություն,
  • Ընթացիկ արտադրական պլանավորման կարգի և մեթոդների (հումքի առկայության գնահատում, պակասուրդի կանխում, արտադրանքի ծավալների որոշում, ստացված պատվերնների մուտքագրում, արտադրանքի թողարկման ժամանակացույցերի մշակում) տիրապետում:
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
37433888871

Մեր ընկերությունն առաջատար ճարտարագիտական թիմ ունեցող արվեստանոց է, որը զբաղվում է HVAC & Plumbing համակարգերի դիզայնով, խորհրդատվությամբ, շինարարությամբ, հեղինակային հսկողությամբ և մենեջմենթով: Ընկերությունն իրականացնում է նաև մեխանիկական ինժեներական համակարգերում օգտագործվող ապրանքատեսակների արտադրմամբ, ինչպիսիք են տարատեսակ օդամղիչները, օդի մշակման կոմպակտ սարքավորումները, ճաղավանդակները այլն։ Ընկերության աշխատակիցներն ունեն ավելի քան 15՝ որոշները 20, տարվա աշխատանքային փորձ և տիրապետում են բոլոր միջազգային ստանդարտներին, հեղինակել են խոշոր պրոյեկտներ։ Ընկերությունը իրականացնում է՝
• Օդափոխության
• Ջեռուցման և հովացման
• Ծխահեռացման
• Հրդեհաշիջման
• Ջրամատակարարման և կոյուղու
• Կաթսյատների նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև նշված համակարգերի շինմոնտաժային աշխատանքներ, նշված համակարգերում կիրառվող սարք-սարքավորումների և օժանդակ մասերի արտադրությամբ:
Մեր կողմից միշտ առաջարկվում են ժամանակակից ինժեներական և էներգախնայող լուծումներ և լավագույն խորհրդատվություն։
Ընկերությունը զարգանում է և պարբերաբար ունենում է աշխատանքի առաջկներ ճարտարագիտական վերը նշված ուղղությունների մասնագետների համար։
Մենք ապահովում ենք ոլորտում առկա շուկայական բարձր աշխատավարձ և կարիերայի առաջխաղացման հնարավորություն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում