
Արտադրության ղեկավար
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ
Նկարագրություն
«Մեհրաբյան և որդիներր» ընկերությունը փնտրում է փորձառու արտադրության ղեկավարի, ով պետք է իրականացնի ամբողջ ընկերության արտադրության հոսքագծերի գործունեության ղեկավարումը։
Պարտականություններ
• իրականացնել արտադրական աշխատանքի պլանավորում և ողջ գործընթացի վերահսկում,
• ապահովել թողարկված արտադրանքի բարձր որակն ու հուսալիությունը,
• ղեկավարել արտադրության մեջ ներգրաված աշխատակազմին,
• գնահատել ծախսերը և ընդլայնել որակի չափանիշները,
• ապահովել սարքավորումների անխափան աշխատանքը և սպասարկումը,
• ապահովել արտադրական պրոցեսի հետ կապված հրահանգները և դրանց կոնկրետ կատարումը․
• իրականացնել անհրաժեշտ փաստաթղթերի վարում:
Պահանջներ
• բարձրագույն կրթություն,
• նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ,
• արտադրության պլանավորման փորձ,
• աշխատակազմի կառավարման հմտություններ,
• բազմախնդիր միջավայրում աշխատելու ունակություն,
• ճկունություն և պատասխանատվության բարձր զգացում,
• աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
• համակարգչային գիտելիքներ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: