Արտադրատեխնիկական բաժնի ինժեներ
Պրոֆ Մոնոլիթ ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք արտադրատեխնիկական բաժնի ինժեներ։ Աշխատանքը ներառում է շինարարական գծագրերի հետ աշխատանք, ինչպես նաև կատարողական փաստաթղթերի վարում ու կազմում։
Պարտականություններ
- Կատարողական փաստաթղթերի (կատարողական ակտերի) կազմում, ստուգում և վարում
- Շինարարական գծագրերի հետ աշխատանք, ընթացիկ ճշգրտումների իրականացում
- Բաժնի ընթացիկ տեխնիկական փաստաթղթաշրջանառության ապահովում
Պահանջներ
- կրթություն՝ Բարձրագույն (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի / Շինարարական համալսարանի շրջանավարտ)
- աշխատանքային փորձ՝ ցանկալի է
- պարտադիր հմտություններ՝ AutoCAD, MS Word, MS Excel ծրագրերի տիրապետում, հայերեն լեզվի գերազանց իմացություն
- ցանկալի հմտություններ՝ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)
Հավելյալ նշումներ
5-օրյա աշխատանքային շաբաթ (Երկուշաբթի - Ուրբաթ, ՝ 09:00 - 18:00)
«Պրոֆմոնոլիթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է բացառապես մոնոլիտային շինարարական աշխատանքներում՝ հիմքից մինչև վերին հարկը՝ բազմահարկ բնակելի շենքերի և առանձնատների համար։
Ժամանակակից և նորարարական տեխնիկայով հագեցած, ինչպես նաև փորձառու մասնագետների թիմով համալրված՝ «Պրոֆմոնոլիթ»-ը իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ առաջնահերթ համարելով ժանապարհը, որակը և անվտանգությունը։ Տարիների փորձի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ամուր հեղինակություն Հայաստանի շուկայում։