Արտադրատեխնիկական բաժնի ղեկավարի օգնական
Պրոֆ Մոնոլիթ ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք արտադրատեխնիկական բաժնի ղեկավարի օգնական։ Աշխատանքը ներառում է շինարարական գծագրերի հետ աշխատանք, շինարարական փաստաթղթերի վարում ու կազմում, ինչպես նաև ընթացիկ շինարարական աշխատանքների ծավալների վերահսկողություն։ Կարող են դիմել նաև ուսանողները (հնարավոր է ոչ լրիվ դրույքով աշխատանք)։
Պարտականություններ
-
Շինարարական գծագրերի հետ աշխատանք և ընթացիկ ճշգրտումների իրականացում
-
Նախահաշվային և կատարողական փաստաթղթերի կազմում, ստուգում և վարում
-
Ընթացիկ շինարարական աշխատանքների ծավալների վերահսկողություն և հաշվառում
-
Բաժնի ընթացիկ տեխնիկական փաստաթղթաշրջանառության ապահովում և ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
-
Կրթություն՝ Բարձրագույն կամ թերի բարձրագույն (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող կամ շրջանավարտ)
-
Աշխատանքային փորձ՝ Ցանկալի է (փորձի բացակայության դեպքում ուսուցումը նախատեսվում է տեղում)
-
Պարտադիր հմտություններ՝ AutoCAD կամ այլ շինարարական ծրագրերի տիրապետում, MS Word, MS Excel ծրագրերի տիրապետում, հայերեն լեզվի գերազանց իմացություն
-
Ցանկալի հմտություններ՝ Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Հավելյալ նշումներ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ (Երկուշաբթի - Ուրբաթ)
-
Զբաղվածություն՝ Լրիվ կամ ոչ լրիվ դրույք
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել։
«Պրոֆ Մոնոլիթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008 թվականին։ Ընկերությունը մասնագիտացած է բացառապես մոնոլիտային շինարարական աշխատանքներում՝ հիմքից մինչև վերին հարկը՝ բազմահարկ բնակելի շենքերի և առանձնատների համար։
Ժամանակակից և նորարարական տեխնիկայով հագեցած, ինչպես նաև փորձառու մասնագետների թիմով համալրված՝ «Պրոֆ Մոնոլիթ»-ը իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ առաջնահերթ համարելով որակը և անվտանգությունը։ Տարիների փորձի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ամուր հեղինակություն Հայաստանի շուկայում։