Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրամասի պետի օգնական

Renova Group

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
22.11.2025

Նկարագրություն

Renova Group ապակյա կոնստրուկցիաների նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՝ հրավիրում է թիմին միանալու արտադրամասի պետի օգնականի, ով պատրաստ է ներգրավվել արտադրական գործընթացների կազմակերպման և վերահսկման մեջ։

Պարտականություններ

  • Արտադրամասի պետի օժանդակություն կազմակերպչական և վարչական հարցերում,
  • Արտադրական գործընթացների վերահսկում և կոորդինացում,
  • Տվյալների գրանցում և հաշվետվությունների պատրաստում,
  • Կապ աշխատակիցների և ղեկավարության միջև,
  • Օպերատիվ խնդիրների լուծում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է՝ տեխնիկական ոլորտում),
  • Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel),
  • Փորձ արտադրական ոլորտում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն և ճնշման տակ աշխատելու պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • ✅ Մրցունակ աշխատավարձ,
  • ✅ Աշխատանք կայուն և աճող ընկերությունում,
  • ✅ Պաշտոնական աշխատանքային պայմանագիր,
  • ✅ Մասնագիտական աճի հնարավորություն։

Աշխատավայր՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտա 52/14։

Վարձատրություն՝ քննարկվում է հարցազրույցի ընթացքում՝ ըստ փորձի և հմտությունների։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ սկզբնական փուլում՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 19:00, հետագայում ՝ հերթափոխային գրաֆիկով՝ շաբաթ 1 ՝ 10:00 – 18:00, շաբաթ 2 ՝ 18:00 – 02:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Ծովակալ Իսակովի պողոտա 52/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 43 404025

«Renova Group» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում