Արտադրամասի պատվեր հավաքագրող
Coffee House Company
Նկարագրություն
Փնտրում ենք արտադրամասի պատվեր հավաքագրող՝ մասնաճյուղերի պատվերները հավաքագրելու և առաքման նախապատրաստելու համար։
Պարտականություններ
- Հավաքագրել և կոմպլեկտավորել մասնաճյուղերի պատվերները։
- Ստուգել արտադրանքի անվանումը, քանակը և համապատասխանությունը։
- Պատրաստել պատվերները առաքման համար։
- Ընդունել, դասավորել և տեղափոխել պատրաստի արտադրանքը։
- Պահպանել սանիտարահիգիենիկ, անվտանգության և կարգապահության կանոնները։
Պահանջներ
- Ճկունություն
- Արագություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Նմանատիպ աշխատանքային փորձը պարտադիր չէ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
- Հերթափոխ՝ 07:00–11:00 կամ 17:00–23:00։
- Հնարավոր է կամ առավոտյան կամ երեկոյան գրաֆիկ
- Աշխատավարձ՝ 120,000 դրամ։
- Վայր՝ Կենտրոն , Թումանյան 9/6
Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 50+ մասնաճյուղ Երևանում և մարզերում: