Արտադրամասի պահեստապետ
Փինք Բերրի ՍՊԸ
Նկարագրություն
«Փինք Բերրի» ընկերությունը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և ուշադիր պահեստապետ, ով կկազմակերպի և կվերահսկի արտադրամասի պահեստի աշխատանքը՝ ապահովելով հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի արտադրանքի ճիշտ ընդունումը, պահպանումը և հաշվառումը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրամասի պահեստի աշխատանքը։
- Ընդունել հումքը, փաթեթավորման և օժանդակ նյութերը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը։
- Ստուգել ընդունվող ապրանքների և նյութերի քանակը, որակը և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանությունը։
- Ճիշտ տեղադրել և դասավորել հումքը, փաթեթավորումը և պատրաստի արտադրանքը։
- Վերահսկել պաղպաղակի, հումքի և այլ նյութերի պահպանման պայմանները՝ սահմանված ջերմաստիճանային և խոնավության ռեժիմների համաձայն։
- Հետևել պահեստի մաքրությանը, կարգուկանոնին և սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը։
- Իրականացնել ապրանքների ընդունում, բացթողում և ներքին տեղափոխություն՝ համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ։
- Վարել պահեստային հաշվառում և վերահսկել պահեստային մնացորդների ճշգրտությունը։
- Հետևել անհրաժեշտ նյութերի ժամանակին համալրմանը։
- Կազմակերպել և իրականացնել օրական ու պարբերական գույքագրումներ։
- Բացահայտել և ներկայացնել պակասորդներն ու ավելցուկները։
- Աջակցել պահեստում առաջացած անհամապատասխանությունների պատճառների պարզաբանմանը։
- Տրամադրել խոտանված հումքի և ապրանքների տեսականու ու քանակի վերաբերյալ տեղեկատվություն։
- Պատրաստել և տրամադրել անհրաժեշտ պահեստային հաշվետվություններ ղեկավարությանը և հաշվապահությանը։
- Համագործակցել արտադրության, գնումների և վաճառքի բաժինների հետ։
- Հետևել պահեստի անվտանգության կանոնների պահպանմանը։
Պահանջներ
- Պահեստապետի կամ նմանատիպ պաշտոնում աշխատանքային փորձ։
- Արտադրական ոլորտում, հատկապես սննդի արտադրության ոլորտում, աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։
- Պահեստային հաշվառման և ապրանքաշրջանառության գործընթացների իմացություն։
- Փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ։
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ ՀԾ, Excel և/կամ պահեստային հաշվառման ծրագրեր։
- Պատասխանատվություն և կարգապահություն։
- Կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00
«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։