Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրամասի հերթափոխի ղեկավար

Veled Group

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
14.10.2026

Նկարագրություն

Ապակիների և հայելիների մշակման արտադրամասը աշխատանքի է հրավիրում արտադրամասի հերթափոխի ղեկավարի, ով կկազմակերպի և կվերահսկի արտադրական գործընթացը, կկառավարի աշխատակիցների աշխատանքը և կապահովի արտադրական պլանի ժամանակին կատարումը։

Պարտականություններ

  • Արտադրական գործընթացի կազմակերպում և վերահսկում հերթափոխի ընթացքում։
  • Պատվերների կատարման ընթացքի վերահսկում՝ գրանցումից մինչև պատրաստի արտադրանքի պահեստ հանձնում։
  • Աշխատակիցների միջև առաջադրանքների բաշխում և աշխատանքի արդյունավետ կազմակերպում։
  • Աշխատանքային կարգապահության, որակի և անվտանգության կանոնների պահպանում։
  • Արտադրական խնդիրների, խափանումների և ուշացումների վերաբերյալ ղեկավարությանը ժամանակին տեղեկացում։
  • Հումքի և նյութերի մնացորդների վերահսկում և անհրաժեշտության դեպքում համալրման կազմակերպում։
  • Հերթափոխի արդյունքների ամփոփում և հաշվետվությունների կազմում։

Պահանջներ

  • Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, հատկապես ապակու, մետաղի կամ նմանատիպ արտադրության ոլորտում։
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ
  • Պատասխանատվության զգացում, ճշտապահություն
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն։
  • Համակարգչային տարրական գիտելիքներ։ Excel-ի իմացություն, 1C-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Թիմում աշխատելու և աշխատակիցների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
  • Աշխատանքային ժամեր՝ 10:00–19:00։
  • Հետագայում հնարավոր է գիշերային հերթափոխ։

Աշխատավարձը քննարկվում է հարցազրույցի ընթացքում։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
  • Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։
  • Մասնագիտական աճի հնարավորություն։
  • Աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են պատասխանատվությունն ու արդյունավետությունը։
Ընկերության մասին
address
Հասցե
Ծովակալ Իսակովի պողոտա 52/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 43 404025

Veled Group ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում