Արտադրամասի հաշվետար
«ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
Նկարագրություն
Ապահովել արտադրական գործընթացների, հումքի, օժանդակ նյութերի և պատրաստի արտադրանքի ճշգրիտ և ժամանակին հաշվառումը, վերլուծությունը և հաշվետվությունների պատրաստումը՝ նպաստելով արտադրական գործընթացների արդյունավետ կառավարմանը և հաշվապահական տվյալների հավաստիությանը։
Պարտականություններ
- Իրականացնել արտադրական գործընթացների և թողարկված արտադրանքի հաշվառում։
- Վարել հումքի, օժանդակ նյութերի և պատրաստի արտադրանքի շարժի հաշվառում։
- Մուտքագրել և մշակել տվյալները ՀԾ հաշվապահական համակարգում։
- Պատրաստել ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ։
- Կատարել հումքի և նյութերի փաստացի ծախսի, նորմատիվից շեղումների և գերածախսի վերլուծություն, ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
- Համագործակցել արտադրության, պահեստի և ֆինանսական բաժինների հետ։
- Մասնակցել գույքագրմանը և ապահովել հաշվառման տվյալների ճշտությունը։
- Վերահսկել արտադրական փաստաթղթաշրջանառության ամբողջականությունն ու ճշգրտությունը։
- Կատարել ամիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ համաձայն զբաղեցրած պաշտոնի գործառույթների և Ընկերության ներքին ընթացակարգերի:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (տնտեսագիտական, հաշվապահական կամ հարակից ոլորտում)։
- ՀԾ հաշվապահական ծրագրի և MS Excel-ի լավ իմացություն։
- Աշխատասիրություն, պատասխանատվություն և վերլուծական մտածողություն։
- Տվյալների հետ աշխատելու և հաշվետվություններ կազմելու հմտություններ։
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։