Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրամասի ղեկավար (լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրություն)

Glasswork

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
06.06.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է արտադրության կազմակերպման փորձով ղեկավարի՝ լուսաթափնաց կոնստրուկցիաների արտադրությունում արտադրական գործընթացների կազմակերպման, ղեկավարման համար:

Պարտականություններ

  • Կառավարում, վերահսկում և համակարգում է արտադրամասի աշխատանքները,
  • Կազմակերպում է թիմի ընթացիկ և պլանային աշխատանքները,
  • Կայացնում է որոշումներ ստորաբաժանման աշխատանքների և արտադրական գործընթացների վերաբերյալ,
  • Ստանում է պատվերի ձևաթուղթն արտադրական գործընթաց սկսելու համար, ստուգում է տվյալները, իրականացնում է ճշգրտումներ,
  • Կապ է պահում հաշվառման թիմի հետ պատվերի կատարման ընթացքում,
  • Հետևում է, որպեսզի բոլոր արտադրական գործընթացները կատարվեն համաձայն սահմանված որակական չափորոշիչների և ժամկետների,
  • Իրականացնում է աշխատանքի բաշխում տեղամասերի միջև,
  • Հետևում է արտադրության համար անհրաժեշտ պահեստում առկա պաշարներին, իրականացնում է անհրաժեշտ քանակի ապրանքի պատվեր,
  • Հետևում է պատվերի իրականացման ժամկետներին,
  • Իրականացնում է անհրաժեշտ ծրագրային մուտքագրումներ, փակում է բոլոր ավարտված պատվերները ծրագրում,
  • Ունի ապրանքագիտական գիտելիքներ,
  • Եթե հայտնաբերել է խնդիր, բարձրաձայնում է խնդիրն արտադրության տնօրենին, առաջարկում և իրականացնում է լուծումներ,
  • Կառավարում է իր ենթակայության տակ գտնվող աշխատողների աշխատաժամանակը, կազմում է արձակուրդների տարեկան պլանավորման գրաֆիկը, գրանցում և ՄՌԿ բաժին է ներկայացնում արտաժամերը,
  • Կայացնում է որոշումներ իր ստորաբաժանում նոր աշխատակիցներ ընդունելու հարցում,
  • Ապահովում է աշխատակիցների շարունակական զարացումը և կարիերայի առաջխաղացումը,
  • Հետևում է, որպեսզի արտադրական տարածքը, սարք և սարքավորումները լինեն մաքուր վիճակում,
  • Հետևում է Ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոներին,
  • Հրահանագավորում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին աշխատանքի անվտանգության կանոնների ճիշտ պահպանման վերաբերյալ,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է իր պաշտոնին և մասնագիտությանը առնչվող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Տեխնիկական ոլորտի կրթություն,
  • Արտադրության ղեկավարման փորձ,
  • Ինժեներական ոլորտի փորձը և գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Որոշում կայացնելու հմտություններ,
  • 1C, Autocad ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2


Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում