Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրամասի ղեկավար (համեմունքի և ջերկիի արտադրամասում)

Սեգա

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-700,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
08.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու և կազմակերպչական բարձր ունակություն ունեցող արտադրամասի ղեկավարի, ով կկազմակերպի համեմունքների և ջերկիի արտադրական գործընթացը սկզբից մինչև վերջ։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամբողջ աշխատանքը
  • Պլանավորել արտադրական գործընթացը և ապահովել ժամանակին արտադրություն
  • Վերահսկել համեմունքի և ջերկիի պատրաստման տեխնոլոգիական գործընթացները
  • Վերահսկել փաթեթավորվող ապրանքի որակը մինչև վերջնական փաթեթավորում
  • Հետևել սանիտարահիգիենիկ նորմերին և սննդի անվտանգության պահանջներին
  • Կառավարել արտադրական անձնակազմը (աշխատակիցների բաշխում , վերահսկում)
  • Վերահսկել հումքի օգտագործումը և նվազեցնել կորուստները
  • Ստեղծել նոր բաղադրատոմսեր
  • Հետևել պահեստից դեպի արտադրամաս մուտքերին և ելքերի
  • Կազմել հաշվետվություններ և համագործակցել ղեկավարության հետ

Պահանջներ

  • Ցանկալի է բարձրագույն կրթություն սննդի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 3-4 տարվա աշխատանքային փորձ
  • Սննդի անվտանգության և սանիտարական նորմերի իմացություն
  • Կառավարչական և ակազմակերպչական հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ (Excel և այլն)

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ Երկուշաբթիից-Շաբաթ 09։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
Բագրևանդ 47 փ. 21-23 շինություն
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37493707087

Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում