
Արտադրամասի ղեկավար
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա ՍՊԸ
Նկարագրություն
ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱՆ աշխատանքի է հրավիրում արական / իգական սեռի անձանց արտադրամասի ղեկավարի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Բաշխել աշխատանքն արտադրամասի աշխատակիցների միջև
- Հետևել աշխատանքերի ժամանակին կատարմանը
- Հետևել կատարողականի կատարմանը և պատրաստի արտադրանքի որակին
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ռուսերենի լավ իմացություն, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր
- MS Office փաթեթի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, պարտաճանաչ մոտեցում աշխատանքին
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն աշխատելու ունակություն
- Արտադրական պրոցեսների վերաբերյալ գիտելիքներ
- Ղեկավար հաստիքում աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00
Աշխատավայր՝ Շենգավիթ, Սմբատ Զորավար փ, 11/3 (Երևան տոնավաճառի չինական մասնաշենք)
Աշխատանքին դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ Թեմա դաշտում նշելով «Արտադրամասի ղեկավար»։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2021թ։ Ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղյա զարդերի արտադրությամբ և վաճառքով։ Ներդրվել են մինչև այժմ ՀՀ-ում կիրառություն չունեցող առաջավոր տեխնոլոգիական ցիկլեր, մասնավորապես ռոդիումի սուլֆատի սինթեզը, որը թույլ է տալիս արտադրել բարձրակարգ ոսկերչական իրեր։ Տարածաշրջանի համար բացառիկ տեխնոլոգիաները, ինչպիսիք են Fasti, Sisma, Steel 1 և այլ հայտնի իտալական հաստոցները, նպաստում են որակյալ զարդերի արտադրությանը՝ դրանով նվազեցնելով ներմուծման ծավալները և ավելացնելով ու զարգացնելով հայկական արտադրանքը։ Ընկերության պրոդուկտը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Ընկերությունը մեծ ներդրում է ունեցել նաև մարդկային կապիտալի զարգացման մեջ․ մինչ օրս ստեղծել է առավել քան 160 աշխատատեղ, և դեռ սպասվում են համալրումներ։ Ֆաբրիկան բացի աշխատատեղեր ստեղծելուց ապահովում է իր մասնագետների բարձրակարգ վերապատրաստումը եվրոպական առաջատար երկրներում։
Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան պլանավորում է ընդլայնել իր գործունեությունը ինչպես արտասահմանյան մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։