Արտադրամասի աշխատակից (ուհի)
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ
Նկարագրություն
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ ն աշխատանքի է հրավիրում արտադրամասի աշխատակցուհու-բանվորուհու:
Արտադրանքը՝ մայոնեզ, կետչուպ, մանանեխ, տոմատի մածուկ։
Պարտականություններ
-
նախապես կշռված հումքի խառնում`հարում և լցնում եփող կաթսաների մեջ
չկշռված հումքի կշռում; -
փաթեթավորման համար նախատեսված տարրաների (4 և 10 կգ-ոց դույլեր) նախապատրաստում (լվացում, ախտահանում և դասավորում)
-
պատրաստի արտադրանքի կշռում, փաթեթավորում, պիտակավորում
Պահանջներ
-
Պատասխանատվության զգացում
-
Պարտաճանաչություն
-
Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ
- Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժ. 09:00-18:00
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ
«Հայր և որդի Ավագյաններ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Ընկերությունը զբաղվում է մայոնեզի, կետչուպի, տոմատի մածուկի, մանանեխի, տարատեսակ սոուսների արտադրությամբ, համագործակցելով HoReCa ոլորտում հայտնի լավագույնների հետ: Ապրանքանիշի անվանումն է «Արեգ»։ Տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է ստեղծել և ՀՀ սպառողին ներկայացնել որակյալ արտադրանք, ինչի մասին փաստում է հաճախորդների երկարաժամկետ համագործակցությունը։ Գործունեության ընթացքում ընկերությունը մշտապես հաջողություններ է գրանցել և ունեցել է զարգացում։ Ներկա պահին ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքը և տեսականին, միաժամանակ փորձելով իր հնարավորության ներածին չափով օգնել ՀՀ-ում ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնական տեսականին սպառվում է հասարակական սննդի ոլորտում։ Ընկերության գործունեության ընթացքում արտադրանքի որակը գործընկերների կողմից մշտապես արժանացել է բարձր գնահատականի, որի շնորհիվ ընկերությունը օրեցօր ընդլայնում է գործընկերների շրջանակը։