
Արտադրամասի աշխատակից
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ
Նկարագրություն
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում արտադրամասի աշխատակցի, արտադրության ընթացքին մասնկացելու համար:
Արտադրանքը՝ մայոնեզ, կետչուպ, մանանեխ, տոմատի մածուկ, օշարակներ, տոպպինգներ:
Պարտականություններ
- Հետևել հոսքագծի աշխատանքին,
- Արտադրանքի որակին,
- Փաթեթավորել արտադրանքը,
- Դասավորել արտադրանքը պահեստային դարակաշարերում,
- Կատարել արտադրության հետ կապված այլ աշխատանքներ։
Պահանջներ
- Պատասխանատվության զգացում,
- Պարտաճանաչություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Մրցունակ աշխատավարձ,
Մասնագիտական զարգացման հնարավորություններ,
Տարիքը՝ մինչև 35 տարեկան,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ 09:00-18:00։
Հայր և որդի Ավագյաններ ՍՊԸ
«Հայր և որդի Ավագյաններ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Ընկերությունը զբաղվում է մայոնեզի, կետչուպի, տոմատի մածուկի, մանանեխի, տարատեսակ սոուսների արտադրությամբ, համագործակցելով HoReCa ոլորտում հայտնի լավագույնների հետ: Ապրանքանիշի անվանումն է «Արեգ»։ Տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է ստեղծել և ՀՀ սպառողին ներկայացնել որակյալ արտադրանք, ինչի մասին փաստում է հաճախորդների երկարաժամկետ համագործակցությունը։ Գործունեության ընթացքում ընկերությունը մշտապես հաջողություններ է գրանցել և ունեցել է զարգացում։ Ներկա պահին ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքը և տեսականին, միաժամանակ փորձելով իր հնարավորության ներածին չափով օգնել ՀՀ-ում ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնական տեսականին սպառվում է հասարակական սննդի ոլորտում։ Ընկերության գործունեության ընթացքում արտադրանքի որակը գործընկերների կողմից մշտապես արժանացել է բարձր գնահատականի, որի շնորհիվ ընկերությունը օրեցօր ընդլայնում է գործընկերների շրջանակը։