Արտադրական բաժնի ղեկավար / Head of Production
Լոմանո
Խնդրում ենք դիմեն միայն փորձառու մասնագետները։
Նկարագրություն
Lomano 3D Studio-ն փնտրում է ղեկավարի՝ ոսկերչական 3D մոդելավորման թիմի աշխատանքը կազմակերպելու և պատվերների կատարումը վերահսկելու համար։
Պարտականություններ
- Կազմակերպել բաժնի աշխատանքը՝ բաշխելով պատվերները և պլանավորելով թիմի ծանրաբեռնվածությունը։
- Վերահսկել պատվերների կատարման ժամկետները, առաջնահերթություններն ու որակը։
- Ապահովել տեխնիկական առաջադրանքների հստակությունը և թիմի ու մենեջերների արդյունավետ համագործակցությունը։
- Յուրացնել ոլորտի հիմնական տեխնիկական պահանջները և ինքնուրույն ստուգել ստանդարտ պատվերների համապատասխանությունը դրանց։
- Բարդ տեխնիկական հարցերի լուծմանը ներգրավել համապատասխան մասնագետների՝ վերահսկելով արդյունքը։
- Կազմակերպել սխալների ուղղումը և բարելավել աշխատանքային գործընթացները։
- Հետևել թիմի արդյունավետության ցուցանիշներին և ղեկավարությանը ներկայացնել պարբերական հաշվետվություններ։
Պահանջներ
- Թիմի կամ աշխատանքային գործընթացների կառավարման փորձ։
- Կազմակերպչական հմտություններ, տեխնիկական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Նոր ոլորտ սովորելու պատրաստակամություն, ինքնուրույնություն և պատասխանատվություն։
Հավելյալ նշումներ
3D մոդելավորման փորձը պարտադիր չէ։ Դիտարկում ենք տարբեր ոլորտներում կառավարման փորձ ունեցող թեկնածուների։
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00-19:00 / Շաբաթ՝ 10:00-14:00
Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։
Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։
Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։