Արտադրական բաժնի ղեկավար
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունը հայտարարում է մրցույթ՝ Արտադրական բաժնի ղեկավար թափուր աշխատատեղի համար: Արտադրական բաժնի ղեկավարը պատասխանատու կլինի Գետամեջում արտադրական հինգ ենթաբաժինների գործընթացների կազմակերպման, պլանավորման և վերահսկման համար:
Պարտականություններ
- Արտադրական տեղամասերի աշխատանքի պլանավորում և վերահսկում,
- Խնդիրների սահմանում, արտադրական առաջադրանքների և պլանների կատարման վերահսկում,
- Արտադրական տեղամասերի աշխատակիցների աշխատանքի նորմավորում,
- Համագործակցություն տեղամասի ղեկավարների հետ, խնդիրների լուծման մեխանիզմների մշակում և ներդրում,
- Արտադրական գործընթացների օպտիմալացում, խոտանի նվազեցման ուղիների մշակում,
- Նյութատեխնիկական բազայի պլանավորում, քանակական և որակական խնդիրների լուծում,
- Պատվերների՝ ժամանակին արտադրելու վերահսկողություն,
- Արտադրության անխափան աշխատանքի ապահովում,
- Կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում,
- Հաշվետությունների կազմում և ներկայացում,
- Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, կառավարման կամ տեխնոլոգիական ոլորտներում),
- Ղեկավարման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
- Առնվազն 100 աշխատակցի ղեկավարման փորձ,
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես` MS Excel ծրագրի իմացություն,
- Զարգացած վերլուծական միտք և նախաձեռնողականություն,
- Նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն,
- Կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Օտար լեզուների իմացություն։
- Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
- Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
- Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
- Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
- Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է: - Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
- ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 37 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
- Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1700 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս: