Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առևտրային դիրքի կառավարիչ

LITOKOL

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
21.05.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Litokol ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված առևտրային դիրքի կառավարչի, ով պատասխանատու կլինի ապրանքների կատեգորիայի մշակման և դրանց պատվիրման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել ոլորտին առնչվող և սպառողների կարիքները բացահայտող վերլուծություններ

  • Մշակել և իրականացնել արդյունավետ ռազմավարական պլանավորում ապրանքների կատեգորիաների համար

  • Ստեղծել վստահելի հարաբերություններ և բանակցել արտասահմանյան գործընկերների հետ

  • Իրականացնել ապրանքների պատվերներ

  • Մշտապես ուսումնասիրել և վերլուծել մատակարարների կողմից ներկայացված առաջարկները

  • Կատարել ապրանքների պահանջարկի կանխատեսումներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)

  • Կատեգորիայի մենեջերի, մարքեթինգի մասնագետի կամ նմանատիպ պաշտոնի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

  • MS Office-ի գերազանց իմացություն

  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ

  • Կատեգորիաների կառավարման, մարքեթինգի և վաճառքի սկզբունքների իմացություն

  • Տվյալների վերլուծության և կանխատեսման մեթոդների իմացություն

  • Վերլուծական միտք

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Թբիլիսյան խճուղի, 25/7
address
Աշխատակիցների քանակ
16-50

Litokol ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում