
Արևային կայանների նախագծող
ԷԼԷՅ Սոլար
Նկարագրություն
Նախագծողը պատասխանատու է արևային էներգիայի համակարգերի նախագծման, տեխնիկական հաշվարկների կատարման և տեղադրման պլանների տրամադրման համար: Նա ապահովում է, որ նախագծերը համապատասխանեն անվտանգության և արդյունավետության բոլոր պահանջներին՝ աջակցելով ընկերության հաճախորդներին լավագույն լուծումներ տրամադրելու հարցում:
Պարտականություններ
- Կատարել արևային վահանակների տեղադրման նախնական տեխնիկական գնահատումներ,
- Մշակել և պատրաստել նախագծեր՝ հիմնվելով հաճախորդի պահանջների և տեխնիկական չափորոշիչների վրա,
- Օգտագործել AutoCAD և այլ մասնագիտական ծրագրեր՝ դիագրամներ, էլեկտրական սխեմաներ և պլաններ ստեղծելու համար,
- Համագործակցել գործառնական դեպարտամենտի ղեկավարի հետ՝ ապահովելով ճիշտ նախագծային լուծումներ,
- Կատարել կայանի կանխատեսվող արտադրողականության հաշվարկներ,
- Վերահսկել ստանդարտների և տեղական կանոնակարգերի համապատասխանությունը,
- Կատարել ստվերային վերլուծություն՝ օպտիմալ համակարգային դիրքը որոշելու համար,
- Մասնակցել հաճախորդների հետ հանդիպումներին՝ տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու նպատակով,
- Պատրաստել տեխնիկական փաստաթղթեր և հաշվետվություններ,
- Նախագծի ճշգրտության նպատակով այցելել տեղադրման վայր և կատարել չափագրումներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է էլեկտրատեխնիկայի, մեքենաշինության, էներգետիկայի կամ հարակից ոլորտներում),
- Աշխատանքային փորձ արևային համակարգերի նախագծման ոլորտում,
- Տեխնիկական ծրագրերի իմացություն (AutoCAD, SketchUp կամ նմանատիպ այլ ծրագրեր),
- Արևային էներգիայի տեխնոլոգիաների և էլեկտրական համակարգերի կառուցվածքի իմացություն,
- Լավագույն արդյունքի հասնելու նպատակով մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Լեզուների իմացություն (անգլերեն, հայերեն, ռուսերեն՝ ցանկալի է):