Արևային համակարգերի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ մասնագետ
Արփի Սոլար ՍՊԸ
Նկարագրություն
«Արփիսոլար»-ը փնտրում է տեխնիկական սպասակման մասնագետներ՝ պատրաստակամ ներգրավվել արագ զարգացող էներգետիկ ոլորտ:
Հաստիքը ենթադրում է տեխնիկական պատասխանատվություն և աշխատանք տեղադրված արևային համակարգերի հասցեներում։
Պարտականություններ
- Արևային համակարգերի տեխնիկական սպասարկում
- Այցեր համակարգերի տեղադրման հասցեներ
- Անսարքությունների հայտնաբերում և վերացում
- Տեղադրված համակարգերի որակի ստուգում
- Մոնիթորինգային համակարգի (WiFi միացում) կարգավորում
- Համակարգերի տեխնիկական վիճակի արձանագրում
Պահանջներ
- Անձնական մեքենայի առկայություն
- Տեխնիկական կրթություն
- Համանման աշխատանքային փորձ
- Բարձրության վրա աշխատելու պատրաստակամություն
- Պատասխանատվություն և հետևողականություն աշխատանքի նկատմամբ
- Փորձ արևային էներգիայի ոլորտում (որպես առավելություն)
Հավելյալ նշումներ
Ընկերությունն ապահովում է.
- Կարիերայի աճի հնարավորություն
- Կայուն երկարաժամկետ աշխատանք
- Մեքենայի մաշվածության փոխհատուցում
- Վառելիքի և կապի միջոցի տրամադրում
- Վերապատրաստում արևային էներգետիկայի ոլորտում
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ
- Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: