Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արդուկման մասնագետ

MAQOOR

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 160,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխային, Ցերեկային հերթափոխ, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
24.09.2026

Նկարագրություն

MAQOOR-ը փնտրում է արդուկման մասնագետի։

MAQOOR Dry Cleaning քիմմաքրման ծառայությունների ցանցը աշխատանքի է հրավիրում արդուկման մասնագետի:

  • Աշխատավայր՝ Սայաթ-Նովա պողոտա
  • Աշխատանքային ժամեր՝ 18:00–24:00
  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի–շաբաթ
  • Հանգստյան օր՝ կիրակի
  • Երեկոյան ճանապարհածախսը՝ հոգում է կազմակերպությունը

Եթե հետաքրքրված եք աշխատանքով, կարող եք կապ հաստատել մեզ հետ։

Պարտականություններ

  • Հագուստի և տեքստիլ իրերի որակյալ արդուկում
  • Արդուկման ճիշտ տեխնոլոգիայի ընտրություն՝ ըստ գործվածքի տեսակի
  • Պատրաստի արտադրանքի արտաքին տեսքի և որակի ստուգում
  • Աշխատանքային տարածքի մաքրության և կարգուկանոնի պահպանում
  • Աշխատանքային սարքավորումների ճիշտ և անվտանգ օգտագործում
  • Պատվերների ժամանակին և պատասխանատու կատարում

Պահանջներ

  • Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Կոկիկություն և մաքրասիրություն
  • Արագ և որակով աշխատելու ունակություն
  • Կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն
  • Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ, 18:00–24:00
  • Կիրակին՝ հանգստյան օր
  • Երեկոյան ժամերին տուն վերադառնալու ճանապարհածախսը հոգում է կազմակերպությունը
  • Աշխատանքը մշտական է և նախատեսված է երկարաժամկետ համագործակցության համար
  • Աշխատավայր՝ Սայաթ-Նովա պողոտա
  • Դիմելու համար անհրաժեշտ է կապ հաստատել 043090136
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Սայաթ-Նովայի պողոտա, 19/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 41 109108

Maqoor-ը չոր մաքրման ծառայությունների կենտրոն է, որն առաջարկում է բարձրորակ և հարմարավետ մաքրման ծառայություններ, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

Մասնագիտացված մաքրման ծառայություններ են՝
- նուրբ գործվածքների մաքրում,
- բծերի հեռացում,
- կոշիկ, կաշվե իրերի մաքրում,
- արդուկում

Maqoor-ի կարևորագույն առավելություններից է էկոլոգիապես մաքուր մաքրման գործելակերպը. Ընկերությունն օգտագործում է ջրի զտման էկո համակարգ՝ ապահովելով հաճախորդների հագուստի մաքրումը՝ առանց շրջակա միջավայրին կամ առողջությանը վնաս պատճառելու։

Maqoor-ը պատրաստ է թեթևացնել ձեր առօրյա հոգսերը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում