Առցանց վաճառքի մասնագետ (առևտրի սրահում)
Brabion Flora Service
Նկարագրություն
ABIO Garden Mall -ի առևտրային սրահին անհրաժեշտ են «Առևտրի սրահում առցանց վաճառքի մասնագետ»-ներ։
Աշխատավայրը գտնվում է Երևան-Սևան մայրուղի 2 կմ հասեցում։ Տեղափոխումը աշխատավայր և վերադարձը կազմակերպվում է մեքենաներով կազմակերպության կողմից՝ միայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքերի, Աբովյան քաղաքից:
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում սոց. ցանցերում,
- Հեռախոսազանգերի ընդունում,
- Վաճառքի գործընթացի ուղեկցում՝ պատվերի ընդունումից մինչև առաքման հաստատում,
- Ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
Պահանջներ
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հայերենի լեզվի գերազանց տիրապետում,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի, որպես առավելություն,
- Գրագետ խոսք,
- Սովորելու ձգտում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ 9:00-19:00:
Բրաբիոն ֆլորա Սերվիս՝ խոշոր առևտրային ընկերություն է՝
- Սենյակային և այգու բույսերի, այգեգործական պարագաների, տան և այգու համար անհրաժեշտ պարագաների (Այգեգործական հիպերմարկետ Աբիո - https://abio.am/),
- կտրած ծաղիկների մանրածախ և առցանց վաճառքի բնագավառում (ծաղկի սրահ՝ Բրաբիոն https://brabion.am/):
Брабион Флора Сервис – крупная торговая компания в сфере:
- домашних и уличных растений, садового инвентаря, товаров для дома и сада (Садовый центр - гипермаркет Абио https://abio.am/),
- розничной и онлайн продажи срезанных цветов (Цветочный салон Брабион https://brabion.am/)