
Առցանց վաճառքի գործակալ / Առաքիչ
Ucom
Աշխատանքի բնութագիր
Առցանց վաճառքի գործակալը (առաքիչ՝ սեփական մեքենայով) պատասխանատու է eshop.ucom.am կայքի միջոցով գնված ապրանքների և ծառայությունների ճիշտ և ժամանակին առաքման համար:
Այլ պայմաններ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 12:00-21:00։
Պարտականություններ
- Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում հաճախորդների հետ և գնված ապրանքների փոխանցում հաճախորդներին
- Գնված ապրանքների համար հաճախորդներից համապատասխան գումարի գանձում և փոխանցում առցանց վաճառքի թիմի ղեկավարին
- Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ
- Հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և անհրաժեշտության դեպքում գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում
Անհրաժեշտ հմտություններ
- Միջնակարգ կրթություն (ակտիվ երիտասարդներ)
- Հայերենի վարժ իմացություն
- Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
- Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ցանկալի է սեփական մեքենայի առկայություն (մեքենայի վարձակալության գումարով)
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։