Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքումների համակարգող

Mr. GYROS

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 22.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպության ընդլայնման հետ կապված՝ Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում առաքումների համակարգողի, ով հնարավորություն կունենա՝

  • Զարգանալ և ամրապնդել իր գիտելիքներն ու հմտությունները
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերվող թրեյնինգներին
  • Աշխատել արագ զարգացող ընկերությունում՝ պրոֆեսիոնալ թիմի հետ։

Պարտականություններ

  • Վերահսկել առաքման բաժնի թիմի և կցված մասնաճյուղի աշխատանքային գործառույթների կատարումը ըստ կանոնակարգերի
  • Կազմակերպել և վերահսկել բաժնի գործառույթները
  • Մշակել առաքման գործընթացի արդյունավետ ռազմավարություն
  • Վերհանել առաջացող խնդիրները և առաջարկել լուծումներ
  • Կատարել առաքումների հետ կապված վերլուծություններ և կազմել հաշվետվություններ
  • Ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նշված բնագավառում կդիտարկվի որպես առավելություն
  • Օտար լեզուների իմացություն /ռուսերեն, անգլերեն/
  • Մաթեմատիկական և համակարգչային բազային գիտելիքներ
  • Խնդիրների լուծման և արագ որոշումներ կայացնելու հմտություններ
  • Թիմային աշխատանք կատարելու հմտություններ
  • Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություններ։

Դիմելու ընթացակարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում