Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքման օպերատոր

Foodpark By Downtown

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
14.11.2026

Նկարագրություն

Foodpark by Downtown ֆուդկորտ/ռեստորանը հրավիրում է աշխատանքի առաքման օպերատորների։

Նախընտրելի թեկնածուն կլինի.

  • Ժպիտով,
  • Արագաշարժ,
  • Հավեսով,
  • Հաճախորդներին մոտիվացնող,
  • Հաճախորդներին ստույգ տեղեկատվություն ներկայացնող։

Մենք ապահովում ենք՝

  • Էսթետիկ,ոգեշնչող և հարմարավետ աշխատանքային միջավայր
  • Ընկերական,աջակցող թիմ
  • Երեկոյան հերթափոխին տուն ճանապարհում,
  • Տարբեր հյուրասիրություններ,
  • Նվերներ հատուկ օրերի կապակցությամբ,
  • Տարբեր կորպորատիվ և թիմբիլդինգային միջոցառումներ,

Պարտականություններ

  • Պատասխանել առաքման հետ կապված զանգերին,
  • Պատվերը փոխանցել համապատասխան բաժին։

Անհրաժեշտ որակավորումներ

  • Սպասարկման ոլորտում առաքման օպերատորի աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Հմտություններ

  • Հաճախորդի հետ շփման հմտություններ,
  • Ճշտապահություն,
  • Արագաշարժություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա, 9։00_17:00,17:00_23:00,Տուն ճանապարհելը կազմակերպում է Կազմակերպությունը,Հանգաստյան օր՝ կամ շաբաթ,կամ կիրակի:

Ընկերության մասին
address
Հասցե
Isakov 11
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Դիջիֆուդ» ընկերությունը հանրային սննդի ծառայություն մատուցող կազմակերպություն է,ապրանքային նշանն է՝ Foodpark by Downtown:Ֆուդպարկի անչափ համեղ և եզակի կերակրատեսակներին կարող եք ծանոթանալ,այցելելով ք.Երևան,Իսակով 11, Foodpark by Downtown:Մեր մոտ կարող եք այցելել ինչպես համեղ նախաճաշելու,այնպես էլ աշխատանքային ընդմիջումն իրականացնելու,և երեկոյան մեր բազմատեսակ կերակրատեսակները վայելել ընտանեկան ընթրիք կազմակերպլու միջոցով,մեր ջերմ և հանգիստ միջավայրում: Մեր գեղեցիկ կահավորված,եզակի ինտերիերով հագեցած սրահում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ,հավաքույթներ,կորպորատիվներ,ընտանեկան ընթրիքներ,գործնական ընթրիքներ,կոնֆերանսներ :Ռեստորանում կազմակերպվում են նաև ծննդյան տոներ,հավաքույթներ՝հաճախորդի նախընտրած ֆորմատով:Ֆուդպարկը տանիքում ունի նաև բացօթյա դաշտ,որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ, տարբեր տիպի միջոցառումներ,սպորտային խաղեր և այլն:

Մեր կարևորագույն արժեքն է մարդկային ռեսուրսը:Առաջնորդվում ենք այս լոզունգով՝երջանիկ աշխատակից,երջանիկ հաճախորդ:Մեր համար շատ կարևոր է առողջ մթնոլորտն ու թիմային աշխատանքը:Մեր գերնպատակն է հասնել հաջողության մեր աշխատակիցների շնորհիվ,ովքեր ստեղծում են ոգևորիչ թիմային ոգի և անքակտելի կապ հաճախորդների ու մեր միջև:Մեր լավագույն թիմի շնորհիվ մենք ձգտում ենք ներգրավել հնարավորինս ավելի շատ հաճախորդներ,ովքեր կհայտնեն մեզ միայն իրենց գոհունակությունը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում