Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքման ծառայության ղեկավար

ԴՈՄՈՒՍ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Լոգիստիկա, Տրանսպորտ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
13.07.2025

Նկարագրություն

Ք. Երևան Միկոյան 18/2 հասցեում գտնվող խոշոր լոգիստիկ կենտրոնում պահանջվում է հմուտ, կազմակերպված և արհեստավարժ Առաքման ծառայության ղեկավար, ով կղեկավարի առաքիչների, դիսպետչերների և վարորդների մեծ թիմ և կապահովի «Դոմուս»-ի հաճախորդներին պատշաճ և օպերատիվ առաքման ծառայությունների մատուցումը:

Պարտականություններ

  • Առաքման ծառայության առօրյա աշխատանքի համակարգում, կազմակերպում,
  • Առաքումների կազմակերպում,
  • Առաքման հետ կապված խնդիրների բացահայտում, շտկում, հետագայում խնդիրների չարաջացնամնն ուղղված աշխատանքների կազմակերպում,
  • Ստորադաս անձնակազմի (առաքիչներ, դիսպետչերներ) առօրյա աշխտանքի կազմակերպում, համակարգում, վերահսկում,
  • Ստորադաս անձնակազմի հետ աշխատանք՝ համալրման մասնակցություն, ինտեգրում, զարգացում, խրախուսում, կարգապահության ապահովում, կանոնների, այդ թվում՝ անվտանգության, պահպանման վերահսկում,
  • Արդյունավետ համագործակցում հարակից ստորաբաժանումների հետ՝ հաճախորդներին առաքման ծառայությունների պատշաճ կերպով ապահովման համար,
  • Ստորաբաժանման գործունեության օպտիմալացում, արդյունավետության բարձրացում,
  • Ստորաբաժանման աշխատանքի մասով հաշվետվությունների ներկայացում վերադասին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է, մասնագիտացում տրանսպորտի, ավտոմեքենաների, ղեկավարման, լոգիստիկայի ուղղությամբ կդիտարկվի որպես առավելություն,
  • 4+ տարվա աշխատանքային փորձ առաքման, լոգիստիկայի կազմակերպման ոլորտում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ որպես ղեկավար,
  • Շինանյութի, տեխնիկայի, կահույքի ոլորտներում առաքամն ստորաբաժանումների կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Անձնակազմի և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Համակարգչային բազային գիտելիքներ, 1C, Excel -ի իմացությունը ցանկալի է,
  • Վարորդական իրավունք,
  • Ավտոտրանսպորտի, երթևեկության, ճանապարհային օպտիմալ մարշրուտների գծման ոլորտի իմացություն
  • Սովորելու և սովորացնելու ձգտում և պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045

Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։

2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:

Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։

Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում