Առաքման բաժնի պատասխանատու
Թումանյան Շաուրմա
Նկարագրություն
Փնտրում ենք կազմակերպված, նախաձեռնող և առաջնորդի մտածելակերպ ունեցող Առաքման բաժնի պատասխանատուի, ով կստանձնի առաքման ամբողջ գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու թիմի ղեկավարումը։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել առաքման ամենօրյա գործընթացները։
- Պլանավորել և օպտիմալացնել առաքման երթուղիները։
- Վերահսկել պատվերների ժամանակին և ճիշտ առաքումը։
- Ղեկավարել, ուղղորդել և գնահատել առաքման թիմի աշխատանքը։
- Կազմել աշխատակիցների գրաֆիկներն ու կազմակերպել հերթափոխերը։
- Մասնակցել նոր աշխատակիցների ընտրությանն ու ուսուցմանը։
- Վերլուծել առաքման ցուցանիշները և մշակել արդյունավետության բարձրացման լուծումներ։
- Վերահսկել առաքման որակն ու հաճախորդների սպասարկման մակարդակը։
- Բացահայտել ուշացումների, սխալների և այլ ռիսկերի պատճառները և մշակել կանխարգելիչ լուծումներ։
- Վերահսկել առաքման ծախսերն ու ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
- Արդյունավետ համագործակցել խոհանոցի, մատակարարման, ֆինանսների և հաճախորդների սպասարկման բաժինների հետ։
- Արագ և արդյունավետ լուծել առաքման ընթացքում առաջացող խնդիրներն ու հաճախորդների բողոքները։
- Ապահովել բաժնի գործընթացների շարունակական բարելավումն ու օպտիմալացումը։
Պահանջներ
- Առնվազն 2-3 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ։
- Լոգիստիկայի և առաքման գործընթացների լավ իմացություն։
- HoReCa ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- Բիզնես ցուցանիշների և հաշվետվությունների հետ աշխատելու փորձ։
- Համակարգչային և առաքման կառավարման ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
- 6/1 գրաֆիկ,
- Աշխատավայր՝ Քըրք Քըրքորյան 1/1
- Վճարովի հանգիստ՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ
- Համեղ ընդմիջում՝ ընկերության կողմից
- Սպորտդահլիճի փաթեթ՝ շահավետ պայմաններով
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: