Առաքման բաժնի օպերատոր
«ՊՈԼԿՈՎՆԻԿ» ԳՐՈՒՊ
Նկարագրություն
<<Հառիճ>> ռեստորանն աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի օպերատորների:
Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին, հաճախորդներին տրամադրել համապարփակ տեղեկատվություն ճաշացանկի, առաքման պայմանների վերբերյալ,
- Գրանցել առաքման պատվերները, անցկացնել համապատասխան ծրագրում,
- Ստուգել պատվերների ամբողջականությունը, տրամադրել առաքիչին,
- Ստանալ հաշիվը, տրամադրել մանրը:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Պատասխանատվություն,
- Սթրեսակայունություն,
- Բարեհամբույր սպասարկում:
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Թբիլիսյան խճ․ 13/6
Գրաֆիկը՝ 2 օր աշխատանքային 1 օր հանգիստ
Երեկոյան ժամին տուն ճանապարհումը և ընդմիջումը տրամադրում է Ընկերությունը
Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:
Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։
Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։
Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։
Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։