
Առաքման բաժնի օպերատոր
ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ
Քաղաք`
Երևան
Աշխատավարձ`
Ամսական
200,000-230,000
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Հաճախորդների սպասարկում
Նկարագրություն
Եվրոբազա խանութ սրահը, աշխատանքի է հրավիրում երիտասարդ և ակտիվ կադրերի՝ առաքման բաժնում հաշվետար -օպերատոր հաստիքի համար:
Պարտականություններ
- Ձևակերպված պատվերների առաքում սահմանված ժամկետներում,
- Կահույքի հավաքման ծառայության կազմակերպում,
- Հաշիվ ապրանքագրերի դուրս գրում, ապրանքային շարժի փաստաթղթավորում,
- Հետադարձ կապի ապահովում հաճախորդների հետ։
Պահանջվող որակավորումներ
- 1 C, ՀԾ , E-Invoicing ծրագրերի իմացություն, համակարգչային տարական գիտելիքներ,
- Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
- Ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Կազմակերպչական հմտություններ և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Արագ կողմնորոշվելու ունակություն, սթրեսակայունություն։
Ընկերության մասին
Եվրոբազա ընկերությունը հիմնադրվել է 2015 թ-ի հունիսի 1-ին։ Հիմնադրման նպատակն է հայաստանյան շուկան դարձնել ավելի մրցունակ՝ համատեղելով մատչելիությունը բարձր որակի հետ։ Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում աշխարհահռչակ ընկերություններից ներկրված և Եվրոպական ստանդարտներին համապատասխանող ավելի քան 25000 անուն ապրանքատեսակ՝ ներառելով մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ, հեծանիվներ, մարզասարքեր, կահույքի լայն տեսականի՝ ինչպես ներկրված, այնպես էլ տեղում արտադրվող։ Մենք հանդիսանում ենք մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են՝ Polaris, TCL և այլն։ Լինելով էքսկլյուզիվ դիստրիբյուտոր՝ մենք ներկայացնում ենք ամերիկյան Polaris ընկերության ամենագնացները և ձյունագնացները Հայաստանում։ Մշտապես հանդես գալով նորովի՝ ձեռք ենք բերել հազարավոր հավատարիմ հաճախորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ովքեր բազմիցս համոզվել են, որ իսկապես գոյություն ունի մատչելիություն և բարձր որակ համադրությունը։ Մենք բարձր ենք գնահատում մեր սպառողների պահանջները և յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Իրականացնում ենք ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ վաճառք և ցանկության դեպքում ձեր կատարած գնումները ամենասեղմ ժամկետում կառաքենք ձեր իսկ նշած հասցեով։ Հիմնադրման օրվանից մեր ընկերությունը որդեգրել է բարձր որակ և մատչելի գին քաղաքականությունը։ Որակի և մատչելիության շրջանակներում տեղական կահույք արտադրող ընկերությունների ցանկում Եվրոբազան ևս առաջատար տեղ է զբաղեցնում և ունի իր ուրույն ձեռագիրը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 70 աշխատակից։ Մենք գնահատում ենք թիմային աշխատանքը, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկումը։ Եվրոբազա, սպասարկում ենք սիրով։
Տեսնել ավելին