
Առաքման բաժնի օպերատոր
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ռեստորանը աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի օպերատորների։
Պարտականություններ
- Պատասխանել մուտքային զանգերին,
- Իրականացնել ելքային զանգեր,
- Տրամադրել հաճախորդներին խորհրդատվություն,
- Ընդունել առաքման առցանց ստացվող պատվերները։
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց ունակություն,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների բանավոր խոսքի տիրապետում,
- Արագ կողմնորոշման ունակություն,
- Պատասխանատվության զգացում,
- Ժամանակի կառավարման ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն։
Բարձր եկամուտը երաշխավորված է։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: