Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքման բաժնի մենեջեր

«ՊՈԼԿՈՎՆԻԿ» ԳՐՈՒՊ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` 12 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
11.10.2026

Նկարագրություն

<<Հառիճ>> ռեստորանն աշխատանքի է հրավիրում առաքման բաժնի մենեջերի:

Պարտականություններ

  • Առաքման բաժնի աշխատանքների կազմակերպում և համակարգում
  • Առաքման օպերատորների և առաքիչների աշխատանքի վերահսկում
  • Պատվերների ընդունման և առաքման գործընթացի վերահսկում
  • Առաքումների ժամանակացույցի և երթուղիների համակարգում
  • Առաջացող խնդիրների օպերատիվ լուծում
  • Հաճախորդների սպասարկման որակի վերահսկում
  • Բաժնի աշխատանքային ցուցանիշների և հաշվետվությունների վերահսկում

Պահանջներ

  • Առաքման կամ ռեստորանային ոլորտում ղեկավարման փորձը պարտադիր է
  • Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ
  • Թիմում աշխատելու և թիմը համակարգելու կարողություն
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
  • Պատասխանատվություն, կարգապահություն և հաղորդակցման բարձր հմտություններ
  • Համակարգչային ծրագրերի իմացություն Triosoft ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատավայրը՝ Թբիլիսյան խճ․ 13/6 (Շամպայնի գործարանի դիմաց)
Ընկերության մասին
address
Հասցե
Հրազդանի կիրճ 111
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
041577444

Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:

Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։

Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։

Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։

Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում