
Առաքման բաժնի աշխատակից / լոգիստ
Գոլդշին
Նկարագրություն
Գոլդշին Ընկերությունը փնտրում է առաքման բաժնի աշխատակից:
Պարտականություններ
- Մասնակցել առաքման գործընթացի կազմակերպման ընթացքին,
- Կազմակերպել և հետևել պատվիրված ապրանքատեսականու առաքման գործընթացը,
- Կապ հաստատել հաճախորդների հետ՝ տեղեկացնելով առաքվող պատվերների մասին,
- Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ՝ առաքվող ապրանքը պատշաճ կերպով պատվիրատուին հասցնելու համար,
- Առաքման գործընթացից կախված լուծել խնդիրները ըստ անհրաժեշտության,
- Կատարել վերադասի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ճկուն մտածելակերպ և պատասխանատու մոտեցում աշխատանքին,
- Գրագետ և կիրթ խոսք,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00։
Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից և հմտություններից/ սկսած 250.000 ՀՀ դրամից՝ բոնուսները և ֆիքսված աշխատավարձը ներառյալ/:
Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է:
Տեղափոխությունը Երևանից ապահովում է ընկերությունը:
Գոլդշին ընկերությունը տանիքի ծածկերի արտադրության ոլորտում առաջատարներից մեկն է ՀՀ-ում: Գոլդշինը հիմնադրվել է 2009 թ-. ին և իր ուրույն տեղն է զբաղեցնում է հայկական
շուկայում: Մենք խորը մասնագիտացված ենք տանիքի ծածկույթի արտադրության մեջ, իր աքսեսուարներով եւ ջրահեռացման համակարգերով, սենդվիչ պանելների արտադրությամբ և առաջարկում ենք որակյալ և երկարակյաց ապրանքատեսականի, որը կծառայի Ձեզ տարիներ շարունակ:
Գոլդշինը առաջարկում է՝ լավագույնը, որակյալը, ապահովը և գեղեցիկը :
Տրամադրում ենք եզակի՝ մինչև 50 տարվա գործարանային երաշխիք:Ի դեպ,Գոլդշին ընկերությունը հանդիսանում է հարավկորեական KG DONGBU STEEL համաշխարհային թիթեղներ արտադրող ընկերության ամենախոշոր պաշտոնական առևտրային գործընկերը ՀՀ-ում , և որի կողմից էլ ստացել է հավաստագիր:
Մենք իրականացնում ենք ՝
Անվճար խորհրդատվություն.
Պրոֆեսիոնալ սպասարկում,
Անվճար առաքում,
Տեղում ապառիկը վաճառք:
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 044344344, 011344344, 093344346
Գոլդշինը Ձեր կողքին է՝ անկախ եղանակային պայմաններից: