Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքիչ (սեփական մեքենայով կամ մոփեդով)

Թումանյան Շաուրմա

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-500,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
02.12.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու և բարեհամբույր վարորդ-առաքիչների, ովքեր կապահովեն սննդի պատվերների անվտանգ և ժամանակին առաքումը՝ պահպանելով Ընկերության ներքին կանոններն ու սպասարկման չափանիշները։

Պարտականություններ

  • Սննդի պատվերների առաքում հաճախորդների նշած հասցեներով՝ սեփական մեքենայով կամ մոպեդով

  • Առաքման ընթացքում սպասարկման սահմանված չափանիշների պահպանում

  • Հաճախորդների հետ բարեհամբույր և քաղաքավարի հաղորդակցություն

  • Պատվերների անվտանգ տեղափոխման և ժամանակին հանձնման ապահովում

Պահանջներ

  • Վարորդական իրավունքի առկայություն

  • Սեփական մեքենայի կամ մոփեդի առկայություն

  • Հաղորդակցման լավ հմտություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն

  • Հաճախորդամետություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1

Մենք ապահովում ենք`

  • Համեղ ընդմիջում

  • Վճարովի հանգիստ՝ ծննդյան օրվա կապակցությամբ

  • Սպորտդահլիճից օգտվելու շահավետ պայմաններ՝ ձեր և ձեր ընտանիքի անդամների համար

  • Հաճելի և ընկերական աշխատանքային միջավայր

Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք 041 41 33 77

Ընկերության մասին
address
Հասցե
Քըրք Քըրքորյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում